Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Արևելյան լեզուների

Արևելյան լեզուների ամբիոն

Նամակ գրել Տպել PDF
1egipt1iran1Turkey1izrael1Korean_Flag21flag1japan_flag_Abali.ru_1India_flag1hunastan1Georgia

ԱՐԹՈՒՐ ՀՐԱՉԻԿԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Ամբիոնի հիմնադիր-ղեկավար 

1997-2004թթ. սովորել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում: 2004-2007թթ. ավարտել է Դամասկոսի համալսարանի Բանասիրության և հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության բաժնի ասպիրանտուրան: 2010թ. հունիսից ղեկավարում է ԵՊԼՀ Արևելյան լեզուների ամբիոնը: Պ.գ.թ. (2007թ.),  դոցենտ (2011թ.):


ԱՄԲԻՈՆԻ ՄԱՍԻՆ

  Վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունը դրական առաջխաղացում արձանագրեց Արևելյան երկրների հետ իր դիվանագիտական հարաբերությունների զարգացման ոլորտում: Ուստի արևելյան լեզուներ տիրապետող մասնագետների պահաջարկի աճը հանգեցրեց ԵՊԼՀ-ում Արևելյան լեզուների ամբիոն ստեղծելուն: Մի կենտրոն, ուր ուսանողները կարող են ավելի լուրջ ուսումնասիրություններ կատարել արևելյան երկրների լեզուների, կրոնի, ավանդույթների և գիտական այլ բնագավառներում: Մինչ Արևելյան լեզուների ամբիոնի ստեղծումը /2010թ. մարտ/ ԵՊԼՀ-ում գործում էր Արևելյան լեզուների կենտրոնը` որտեղ դասավանդվում էին  հետևյալ  լեզուները` արաբերեն, կորեերեն, հնդկերեն, հունարեն, չինարեն և պարսկերեն: Եվ արդեն 2010թ. հունիսին այն վերափոխվեց Արևելյան լեզուների ամբիոնի` իր մեջ ներառելով նաև թուրքերեն, վրացերեն և ճապոներեն լեզուները: 2011թ. սեպտեմբերից ամբիոնում սկսվեց դասավանդվել նաև եբրայերենը։ Ամբիոնին կից գործում են արաբագիտության, իրանագիտության, հունարենի, հնդկերենի և կորեերենի կաբինետները: 2010 թվականից Արևելյան լեզուների ամբիոնը պարբերաբար կազմակերպում է դասալսումներ՝ օտարերկրյա դեսպանատների և հիմադրամների ներկայացուցիչների մասնակցությամբ։



ԱՄԲԻՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
543909 ներքին 160
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ