Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Արևելյան լեզուների » Նորություններ

Նորություններ

Նամակ գրել Տպել PDF

2012 թ. ապրիլի 25-ին
ԵՊԼՀ-ում կայացավ ՀՀ և ԻԻՀ դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը «Հայաստան-Իրան միջմշակութային և միջկրոնական երկխոսություն» թեմայով։

2012թ.փետրվարի 3-ին
ԵՊԼՀ այցելեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Մեհրան Շրիավանդը։ Ռեկտոր Զոլյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին համալսարանում պարսկերեն լեզվի և մշակույթի նոր և ավելի հարմարավետ կենտրոնի բացման հարցեր։



2011 սեպտեմբերի 9-ին
Արևելյան լեզուների ամբիոնը կազմակերպել էր ՀՀ-ում հավատարմագրված Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Թենգիզ Շարմանաշվիլիի, դեսպանության մշակութային գծով խորհրդական Նինո Ափցիաուրիի և դեսպանի խորհրդական Գելա Գելաշվիլիի  այցելելությունը ԵՊԼՀ: Ռեկտոր պրն. Ս.Զոլյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին համալսարանում վրացերեն  լեզվի դասավանդման, վրացագիտության կենտրոնի աշխատանքների և համատեղ համագործակցության հետ կապված հարցեր: Դեսպանը հանդիպեց նաև վրացագիտության կենտրոնում սովորող ԵՊԼՀ ուսանողներին։


2011 սեպտեմբերի 1-ին ՝ տոնական գեղեցիկ օրվա առթիվ ԵՊԼՀ-ի հյուրերն էին Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը և Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Դեսպանները շնորհավորեցին ուսանողներին  ուսումնական առաջին օրվա և գիտելիքի տոնի առթիվ եւ նրանց մաղթեցին բեղմնավոր ուսումնական տարի եւ բազում գիտելիքներ: Վերջիններս ներկայացրեցին Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձան Լիբանանում և Չինաստանում դիվանագիտական գործընթացների վերջին զարգացումներին: Դեսպանները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին կրթական ծրագրերին: Ուսանողական խորհրդի անդամները իրենց հերթին հանդիպեցին առաջին կուրսեցիների հետ` ներկայացնելով ԵՊԼՀ-ի ուսանողական առօրյան, առանձնահատկությունները և ավանդույթները:

2011 հուլիսի 1-ին
Արևելյան լեզուների ամբիոնը կազմակերպեց Հայաստանի Հանրապետությունում  Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Աչալ Կումար Մալհոտրայի հերթական այցը ԵՊԼՀ, որի ընթացքում ստորագրվեց պայմանագիր հետագա գործունեությունը շարունակելու համար։

2011 հունիսի 24-ին Արևելյան լեզուների ամբիոնը կազմակերպեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Վահիդ ադ-Դին Ջալալի երկրորդ այցելությունը ԵՊԼՀ, որի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության  եգիպտական հիմնադրամի կողմից  2011թ. հուլիսի 8-23-ը «Արաբերեն լեզվի ուսուցում» թեմայով առաջարկված դասընթացին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից 4 ուսանողի և մեկ դասախոսի մասնակցության, արաբերեն լեզվի դասավանդման որակի բարձրացման, ԵՊԼՀ-ի և ալ-Ազհար համալսարանի միջև հնարավոր համագործակցության մասին հարցեր։

2011 մարտի 31-ին Արևելյան լեզուների ամբիոնը կազմակերպեց Հայաստանի Հանրապետությունում  Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ժեբրայիլ Ժեարայի  այցելություը ԵՊԼՀ: ԵՊԼՀ  ռեկտոր պրն. Ս.Զոլյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՊԼՀ-ում արաբերեն լեզվի դասավանդման, ուսանողների փոխանակման և համատեղ համագործակցության հետ կապված հարցեր:

2010 հոկտեմբերի 18-ին
ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ վրացագիտության կենտրոնի և վրացերենի լսարանի բացման արարողությունը: Կենտրոնի բացմանը մասնակցում էր Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Վրաստանի Կրթության և գիտության նախարար Դիմիտրի Շաշկինը, ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը, Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր՝ Ալեքսանդր Կվիտաշվիլին:


2010 թ. հուլիսի 13-ին Արևելյան լեզուների ամբիոնը կազմակերպել էր ՀՀ-ում հավատարմագրված Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Վահիդ ադ-Դին Ջալալի առաջին այցելելությունը ԵՊԼՀ: Ռեկտոր պրն. Ս.Զոլյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին համալսարանում արաբերեն լեզվի դասավանդման, ուսանողների փոխանակման և համատեղ համագործակցության հետ կապված հարցեր:


2010 թ. հուլիսի 7-ին Արևելյան լեզուների ամբիոնը կազմակերպել էր ՀՀ-ում հավատարմագրված Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Սեյեդ Ալի Սաղայեանին: Քննարկվեց հայ և իրանական կրթական ոլորտի համագործակցության զարգացման նոր հեռանկարների մասին: Դեսպանը մեկ անգամ ևս ծանոթացավ համալսարանի իրանագիտության կաբինետի գործունեությանը և նորանոր ձեռքբերումներին:

2010 թ. հունիսի 6-ին  տեղի ունեցավ ԵՊԼՀ ռեկտոր պրն.Ս. Զոլյանի այցելությունը ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանատուն: Դեսպան Վահիդ ադ-Դին Ջալալի հետ հանդիպման ընթացքում երկու կողմերի միջև ձեռք բերվեց համագործակցության պայմանավորվածություն:


ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ