2012թ. ապրիլի 10-ին ԵՊԼՀ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Մարտի 21-ը Հունաստանի հանրապետության ազատագրման տոն» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էին ԵՊԼՀ ՕԼՖ-ի երրորդ կուրսի ուսանողները: Միջոցառմանը հրավիրված էր ՀՀ-ում Հունաստանի հանրապետության գործերի ժամանակավոր պաշտոնակատար Վասիլիկի Դիկոպուլուն: Միջոցառման ընթացքում ներկայացվեց Հունաստանի՝ 19-րդ դարի պատմության և հույն հերոսների մասին: Ուսանողները ներկայացրին փոքրիկ բեմադրություն «Վերջին պարը» թատրոնից, կատարեցին հունական երգեր:
2012թ. մարտի 22-ին ԵՊԼՀ այցելեցին Հունաստանի տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի անդամները` նախագահի գլխավորությամբ: Նրանք հանդիպեցին մեր համալսարանում հունարեն լեզուն ուսումնասիրող ուսանողների հետ, որոնք հանդես եկան հունական երգով, պարով և ասմունքով: Հյուրերի թվում էր նաև ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանը: Ելույթ ունեցավ նաև Հայաստանում հունական համույթը:
2012թ. մարտի 15-ին ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնը կազմակերպել էր «Մասնագիտությունների օրեր Գյումրիում 2012» ցուցահանդես, որին մասնակցում էր նաև Արևելյան լեզուների ամբիոնը։ Ամբիոնը ներկայացնում էր իր կազմում ընդգրկված հունարեն, վրացերեն, պարսկերեն, ճապոներեն, հնդկերեն, կորեերեն լեզուները։ Ուսանողները իրենց հերթին հանդես եկան տվյալ լեզուն ներկայացնող ազգային տարազներով: Ներկայացված էին բազմաթիվ գրքեր, բառարաններ, որոնք շատ մեծ հետաքրքրություն առաջացրեցին աշակերտների և ուսանողների կողմից:
2012թ. մարտի 12-ին ԵՊԼՀ արևելյան լեզուների ամբիոնի հնդկերեն լեզվի դասախոս Անիտա Վերման կազմակերպեց արդեն ավանդական դարձած Հինդի լեզվի օրվան նվիրված մի շատ հետաքրքիր և բովանդակալից միջոցառում: Միջոցառման մասնակիցներն էին ինչպես ԵՊԼՀ-ի, այնպես էլ Հանրապետության այլ բուհերի հնդկերեն լեզու ուսումնասիրող ուսանողները: Միջոցառումն իր մեջ ներառում էր հնդկական երգեր, պարեր, բանաստեղծություններ: Ուսանողները ներկայացնում էին հայկական և հնդկական մշակութային մի շարք նմանություննե , սովորույթներ, որոնք ընդունված են և համարյա միևնույն ձևով են նշվում Հայաստանում և Հնդկաստանում: Միջոցառմանը ներկա էր Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրան, ով միջոցառման ավարտին մրցանակներ հանձնեց մի շարք ուսանողների:
2012թ.փետրվարի 20-ին ԵՊԼՀ-ի արևելյան լեզուների ամբիոնի դասախոս Արիհիկո Հասեգավան կազմակերպել էր ճապոներեն լեզվին նվիրված միջոցառում: ԵՊԼՀ-ի ճապոներեն ուսումնասիրող ուսանողները մեծ հանդիսավորությամբ դիմավորեցին Ճապոնիայի Սենշու համալսարանից ժամանած ուսանողներին: Նրանք հանդես եկան երգով, պարով, ասմունքով։ Նրանք ճապոնացի ուսանողների համար պատրաստել էին հայկական ավանդական ուտեստներ: Ճապոնացի ուսանողները ևս ներկայացան իրենց երաժշտական ծրագրով, խոսեցին իրենց երկրի մշակույթի, սովորույթների, իրենց համալսարանի մասին։ Հանդիպման վերջում մենք հնարավորություն ունեցանք ճաշակելու ճապոնական ավանդական խոհանոցի լավագույն ուտեստները:
2012թ. հունվարի 23-25-ը արևելյան լեզուների ամբիոնը կազմակերպեց հունարեն, պարսկերեն, չինարեն և կորեերեն լեզուներից սերտիֆիկացիոն քննություն։
2011թ. դեկտեմբերի 16-ին արևելյան լեզուների ամբիոնի կորեերեն լեզվի դասախոսներ Ջիոն Մունին, Սյուզաննա Մեջլումյանն ու Աննա Արզումանյանը կազմակերպել էին կորեական մշակույթի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի կորեերենին տիրապետող բոլոր ուսանողները: Միջոցառման մաս էին կազմում ասմունքի, երգի, ֆիլմի և պարի մրցույթները: Բոլոր մասնակիցները շատ լավ ներկայացրեցին Կորեան և նրա մշակույթը, իսկ լավագույնները պարգևատրվեցին մրցանակներով:
2011թ. նոյեմբերի 18-ին ԵՊԼՀ-ի նիստերի մեծ դահլիճում արևելյան լեզուների ամբիոնի հնդկերեն լեզվի դասախոս Անիտա Վարման կազմակերպեց հինդի լեզվին նվիրված մի շատ գեղեցիկ և հետաքրքիր միջոցառում, որն արդեն ավանդական բնույթ է կրում: Միջոցառմանը մասնակցում էին հնդկերեն ուսումնասիրող բոլոր ուսանողները: Նրանք ներկայացան հնդկական սարիներով և ներկայացրեցին տարբեր բանաստեղծություններ, գեղեցիկ հնդկերեն երգեր, պարեր: Միջոցառմանը ներկա էր նաև Հնդկասատնի դեսպան Աչալ Կումար Մալհոթրան:
Հոկտեմբերի 29-30-ը արևելյան լեզուների ամբիոնի կորեերեն լեզվի դասախոսներ Ջիոն Մունիի, Սյուզաննա Մեջլումյանի և Աննա Արզումանյանի կողմից ՕԼՖ 4-րդ կուրսի 5-րդ և 18-րդ խմբերի ուսանողների մասնակցությամբ կազմակերպվեց մի գեղեցիկ շրջագայություն դեպի գեղատեսիլ Դիլիջան և Ծաղկաձոր, որի նպատակն էր լսարանից դուրս ուսանողների կորեերեն լեզվով շփուման ապահովումն ու հետաքրքիր ժամանակ անցկացնելը: Կազմակերպվեցին բազմապիսի խաղեր, հաղթողները ստացան գումարային պարգևներ: Ուսանողները կորեերեն լեզվով խաղացին ներկայացումներ, խարույկի շուրջ երգեցին տարբեր կորեերեն երգեր, հնարավորություն ունեցան շփվելու մի կորեացի հյուրերի հետ: Մասնակիցները մեծ բավականություն ստացան, իսկ դասախոսները խոստացան հաճախակի նախաձեռնել նման միջոցառումներ:
2011թ. հոկտեմբերի 7-ին ԵՊԼՀ կորեերեն լեզվի և մշակույթի կենտրոնում կայացավ արդեն ավանդական դարձած կորեերեն լեզվին և մշակույթին նվիրված երկրորդ օլիմպիադան։ Օլիմպիադային մասնակցում էին 30 ուսանող, որոնք ցուցադրեցին կորեերենի, Կորեայի մշակույթի, պատմության, սովորույթների վերաբերյալ իրենց ունեցած գիտելիքները: Լավագույն ուսանողները նվերներ ստացան Կորեա հիմնադրամի կողմից։
2011թ. սեպտեմբերի 30-ին ճապոնական հիմնադրամի մոսկովյան ներկայացուցիչ Տոմոյուկի Արակավան դասալսման շրջանակներում հանդիպեց ՕԼՖ-ի 3-իր կուրսի՝ ճապոներեն լեզու սովորող ուսանողներին։
2011թ. հունիսի 15-ին արևելյան լեզուների ամբիոնը կորերերն լեզվի և մշակույթի շրջանակներում կազմակերպել էր ներբուհական օլիպիադա, որին մասնակցեցին ՕԼՖ 2-4-րդ կուրսի ուսանողները։ Հաղթողները պարգևատրվեցին ամբիոնի և կորեերենի կենտրոնի կողմից պատրաստված պատվոգրով և նվերներով։
2011թ. մայիսի 10,11,12-ին ամբիոնն անցկացրեց հունարեն լեզվից որակավորման սերտիֆիկացիոն քննություն։
2011 ապրիլի 16-մայիսի 30-ը հայասատանյան բուհերում սովորող ջավախահայ ուսանողները Արևելյան լեզուների ամբիոնի վրացագիտության կենտրոնում անցան վրացերեն լեզվին և մշակույթին նվիրված դասընթաց։
2010 թ. սեպտեմբերի 16-ին արևելյան լեզուների ամբիոնը կազմակերպել էր հինդի լեզվին նվիրված երգի և պոեզիայի հերթական միջոցառումը: Կազմակերպված միջոցառման նախաձեռնողների դերում հանդես եկան ՕԼՖ երկրորդ կուրսի ուսանողները, որոնք ներկայացրեցին հնդկական պոեզիան, պարը, երաժշտությունը:
2010 թ. հունիսի 11-ին արևելյան լեզուների ամբիոնը հնդկերենի դասախոս, լրագրող, բանաստեղծ Անիտա Վարմայի նախաձեռնությամբ կազմակերպել էր Հնդկաստանի ազգային օրվան նվիրված հերթական միջոցառումը, որին մասնակցեցին ՕԼՖ առաջին կուրսի ուսանողները։Նրանք ներկայացրեցին հնդկական պոեզիան, պարը, երաժշտությունը, ինչպես նաև կարճատև ցուցադրության միջոցով ծանոթացրին հնդկական տարազներին: Միջոցառումը եզրափակվեց Հնդկաստանի ու Հայաստանի օրհներգներով:
2010թ. մայիսի 22-ին արևելյան լեզուների ամբիոնի կորեերեն լեզվի դասախոսների կողմից կազմակերպվեց հայ-կորեական հարաբերությունների ամրապնդնդման, զարգացման նպատակով միջոցառում, որը վերնագրված էր հայ-կորեական ազգային հարսանիք անունով:
2010թ. մայիսի 15-ին ԵՊԼՀ -ում Կրթություն EXPO շրջանակներում տեղի ունեցավ ցուցահանդես: Արևելյան լեզուների կենտրոնը նույնպես մասնակցեց այդ ցուցահանդեսին: Կորեերենի, հնդկերեի, հունարենի, պարսկերենի, չինարենի և արաբերենի բաժնի ուսանողները հանդես եկան իրենց ազգային տարազներով և հյուրերին ներկայացրեցին ամբիոնի նպատակներն ու ծրագրերը: Հյուրերը ծանոթացան Հունաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի և Կորեայի մշակութային համառոտ պատմությանը և մանրամասն տեղեկություններ ստացան դասախոսներից այդ երկրների մասին։














