ԱՄԲԻՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Մինչև 1997 թ. մանկավարժության և օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնները գործել են առանձին:
Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի միացյալ ամբիոնը կազմավորվել է 1997 թ.:
Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը ղեկավարել են`
- 1968-1972 թթ.` դոցենտ Գ. Մ. Անդրեասյանը
- 1972-1982 թթ.` մ.գ.թ., դոցենտ Մ. Գ. Աստվածատրյանը
- 1983-1988 թթ.` դոցենտ Ա. Մ. Քեշիշյանը:
- 1997թ-ից առ այսօր մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը ղեկավարում է մ.գ.դ., պրոֆ. Մելանյա Գրիգորիի Աստվածատրյանը:
ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ

Մ. Գ. Աստվածատրյանմանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (2007թ.-ից)
- ԵՊՀ-ի 009 մասնագիտական խորհրդի անդամ
- ԵՊԼՀ-ի 059 մասնագիտական խորհրդի անդամ
- Ղազախստանի Աբիլայ Խանի անվան միջազգային լեզուների և միջազգային հարաբերությունների պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր և Դ - 14.08.04 գիտական կոչումներ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ (Ալմաթի)
Մ.Գ. Աստվածատրյանը մեր երկրում և արտասահմանում հրատարակված շուրջ 155 գիտական աշխատությունների, այդ թվում` 2 մենագրությունների, 7 կոլեկտիվ մենագրությունների, տարրական և միջին դպրոցների համար ուսումնական ծրագրերի, չափորոշիչների, բազմաթիվ դասագրքերի, ձեռնարկների և բառարանների հեղինակ է:
Մ.Գ. Աստվածատրյանի գիտական հետազոտություններն ու աշխատությունները նվիրված են երկլեզվության, բազմալեզվադիդակտիկայի, եվրադիդակտիկայի, օտար լեզուների ուսուցման տեսության և պրակտիկայի, ուսուցիչների որակավորման, կրթության ռազմավարության և մեթոդների, օտար լեզուների դասավանդման դպրոցական ծրագրերի, թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մանկավարժության մեթոդիկայի և օտար լեզուների յուրացման ստուգման, գնահատման այլընտրանքային միջոցների զարգացման և այլ հարցերի:
Մ.Գ. Աստվածատրյանը վարում է նաև ակտիվ հասարակական գործունեություն.
- ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի գերմաներենի առարկայական հանձնաժողովի նախագահ
- Եվրախորհրդի` Հայաստանում «Եվրոպական լեզվական թղթապանակ» ծրագրի համակարգող
- Հայաստանում Գերմանագետների և գերմաներենի ուսուցիչների ասոցիացիայի նախագահ
- Հայաստանում Գերմանական ուսումնամշակութային կետրոնի նախագահ:
Վերջին տարիների ընթացքում Հայաստանում և արտասահմանում մասնակցել է շուրջ 15 միջազգային գիտաժողովների և սեմինարների:
- 1999-2006 թթ. մասնակցել է Այռեքսի` տարրական դպրոցի բարեփոխման և ուսուցիչների վերապատրաստման ծրագրի աշխատանքներին (ԱՄՆ Ջորջ Վաշինգտոն համալսարան, փետրվար-մայիս 1999 թ.), 1999-2006թթ. աշխատել է այդ ծրագրի իրականացման խմբում` Հայաստանում:
- 2004 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության` «Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթական դպրոցում» ծրագրի շրջանակներում հետազոտական աշխատանք է կատարել ԱՄՆ Օհայո նահանգի Քենթի պետական համալսարանում:
2005 թ. արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի:
ԱՄԲԻՈՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մանկավարժություն
- Կրթության փիլիսոփայություն
- Մանկավարժության ժամանակակից նորարարական մոտեցումներ, տեսական և գործնական խնդիրներ
- Մանկավարժական գործունեության մեթոդաբանություն
- Դաստիարակության ժամանակակից տեսություններ
- Հումանիստական մանկավարժություն
- Սոցիալական մանկավարժություն
- Էթնոմանկավարժություն
- Էկոմանկավարժություն
- Հաղորդակցական մանկավարժություն
- Կրթության և դաստիարակության ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաներ
- Հատուկ/ներառական կրթություն
- Շարունակական կրթություն
- Մանկավարժական այլընտրանքային տեխնոլոգիաներ
- Մեդիակրթություն
Լեզուների դասավանդման մեթոդիկա
- Լեզուների ուսուցուցումն ու ուսումնառությունը Եվրոպական լեզվակրթության քաղաքականության համատեքստում
- Բազմալեզվություն
- Եվրադիդակտիկա
- Միջմշակութային ուսուցում
- Գրավոր և բանավոր հաղորդակցման իրազեկությունների ձևավորում
- Եվրոպական Լեզվական Թղթապանակը (ELP) որպես ինքնակրթության, ինքնագնահատման և ինքնաստուգման գործիք ողջ կյանքի ընթացքում
- Մանկավարժ ուսանողների Եվրոպական թղթապանակ (EPOSTL)
- Գնահատման մեթոդաբանություն
- ՏՀՏ-ների (Web 2.0) կիրառում
- Հայերենը՝ որպես երկրորդ/օտար լեզու
Հոգեբանություն
- Տարիքային հոգեբանություն
- Անձի զարգացման հոգեբանություն
- Զարգացնող ուսուցման հոգեբանություն
- Մանկավարժական հոգեբանություն
- Էթնոհոգեբանություն
- Սոցիալական հոգեբանություն
Էլ. փոստ`
-
- Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
- Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Հեռ.`
-
- (+374-10) 53-49-16 ներքին 2-04














