1. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
ԵՊԼՀ ֆրանսերենի ամբիոնը երկար տարիներ ի վեր համագործակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաμանական համալսարանի ֆրանսերեն ուսումնասիրող ուսանողները և ֆրանսերենի ամբիոնի դասախոսները պարբերաբար մասնակցում են դեսպանատան կողմից կազմակերպվող միջոցառումներին: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչների հանդիպումները մեր բուհի ֆրանսերենի բաժնի ուսանողների հետ հաճախակի բնույթ են կրում: Գրեթե ամեն տարի ԵՊԼՀ ֆրանսերենի բաժնի ուսանողներից ոմանց հնարավորություն է տրվումª արտադրական պրակտիկան անցկացնելու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը:
2. Alliance Française
ԵՊԼՀ ֆրանսերենի ամբիոնը համագործակցում է նաև Alliance Française կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ: Մեր համալսարանի ֆրանսերենի ամբիոնի դասախոսները \երբեմն նաև ուսանողները\ ամենամյա մասնակցություն են ցուցաբերում Alliance Française-ի կողմից կազմակերպվող ամառային սեմինարներին` նվիրված դասավանդման ժամանակակից մեթոդներին: Alliance Française-ի աշխատակիցները և մասնավորապես նախագահ Ս. Ղարամյանը ժամանակ առ ժամանակ ներկա են գտնվում ամբիոնի կողմից կազմակերպվող միջոցառումներին, հաճախակի հանդիպումներ են ունենում ֆրանսերենի բաժնի ուսանողների հետ, ծանոթացնում իրենց ծրագրերին:
3. INALCO (Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտ)
Արդեն մի քանի տարի է, ինչ մեր համալսարանը սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտի հետ: Երկու համալսարանական կառույցների միջև հաստատված համագործակցության շրջանակներում առավել հատկանշական է 2007 թ.-ի մայիսի 28-ից հունիսի 4-ը Փարիզում տեղի ունեցած համատեղ գիտաժողովը`«Հայ-ֆրանսիական միջմշակութային կապերը և զուգադրական լեզվաբանության խնդիրները» խորագրով:
Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչ Անահիտ Տոնապետյանը զեկուցմամբ հանդես է եկել 2006-ի նոյեմբերի 22-23-ին ԵՊԼՀ-ի ֆրանսերենի ամբիոնի կողմից կազմակերպված «Հայ-ֆրանսիական լեզվամշակութային կապեր» խորագրով միջազգային գիտաժողովին, իսկ 2009-ի մարտի 30-31-ին «Աշխարհի լեզվական պատկերը» միջազգային գիտաժողովի աշխատանքներին Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտի անունից մասնակցեց Ժենեվիև Զարատը, ով նաև առանձին դասախոսություն կարդաց ԵՊԼՀ ֆրանսերեն ուսումնասիրող ուսանողների համար: Եվս մեկ համատեղ միջազգային գիտաժողով նախատեսված է անցկացնել Փարիզում 2010 թվականի հունիս ամսին:
4. Համագործակցություն IFAG-ի հետ (Գործարար կառավարման ֆրանկոֆոն ինստիտուտ)
Ֆրանսերենի ամբիոնը սերտորեն համագործակցում է նաև Բուլղարիայի Գործարար կառավարման ֆրանկոֆոն ինստիտուտի (IFAG) հետ: IFAG-ի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս մեր համալսարանի բակալավրիատի վերջին կուրսում սովորող ուսանողներին իրենց կրթությունը շարունակել այս համալսարանի մագիստրատուրայում, մասնավորապես բիզնես և կառավարում բաժիններում: Ֆրանսերենի ամբիոնը IFAG-ի հետ մշակել է 2009-2010 համագործակցության ծրագիր, որի շրջանականերում կազմակերպվելու են վիդեոկոնֆերանսներ, հանդիպումներ IFAG-ի ներկայացուցիչների հետ (լեզվաբանության և հաղորդակցության տեսության դասախոս Ալբենա Վասիլեվա, ուսումնական մասի վարիչ Բերնադետ Սմեստերս), ինչպես նաև Ամառային դպրոց, որը բաղկացած կլինի մի շարք դասընթացներից և նախատեսված կլինի Հայաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից և Ֆրանսիայից եկած ուսանողների համար:
5. Համագործակցություն ՀՀ բուհերի հետ
ԵՊԼՀ-ի ֆրանսերենի ամբիոնը համագործակցում է նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ, որի նախկին ռեկտոր տիկին Ա.-Մ. Շլոսերը հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի համալսարանական ասոցիացիայի ԵՊԼՀ խորհրդի անդամ:
ԵՊԼՀ-ի ֆրանսերենի ամբիոնը սերտորեն համագործակցում է նաև ԵՊՀ-ի ֆրանսերենի ամբիոնի հետ: Երկու համալսարանների ֆրանսերենի դասախոսները պարբերաբար զեկուցումներով հանդես են գալիս ԵՊԼՀ-ում կամ ԵՊՀ-ում կազմակերպվող գիտաժողովներում:
6. Համագործակցություն ՀՀ դպրոցների հետ
Հանրապետության հանրակրթական դպրոցների հետ համագործակցությունը միշտ համարվել է ԵՊԼՀ-ի ֆրանսերենի ամբիոնի աշխատանքային գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը: Արդեն երկար տարիներ մեր համալսարանի ֆրանսերեն բաժնի ուսանողներն իրենց մանկավարժական պրակտիկան անցկացնում են թիվ 119 ֆրանսերենի խորացված ուսուցմամբ միջնակարգ դպրոցում:
2009թ.-ի ապրիլի 15-16-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած «Ուսուցումը Հայաստանում 2009» 8-րդ միջազգային կրթական էքսպո-ցուցահանդեսի շրջանակներում ԵՊԼՀ-ի ֆրանսերենի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը անցկացրեց կլոր սեղան` Հայաստանի մարզերի դպրոցների ֆրանսերեն լեզվի ուսուցիչների մասնակցությամբ:
Հանդիպմանը ներկա էին ԵՊԼՀ-ի պրոռեկտոր Մ. Ավագյանը, ՕԼՖ դեկան Լ. Ֆլջյանը, ֆրանսերենի ամբիոնի պրոֆեսորներ Ա. Բարլեզիզյանը և Վ. Ստեփանյանը, ֆրանսերենի ամբիոնի դասախոսները:
ԵՊԼՀ-ի ֆրանսերենի ամբիոնի դասախոսները հանդիպումներ են ունենում նաև մարզային դպրոցների ուսուցիչների հետ (հանդիպումներ աշակերտների հետ, թատերական ներկայացումներ):
2009թ.-ի հոկտեմբերի 14-16 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ §Կրթություն և կարիերա¦ հերթական էքսպո-ցուցահանդեսը, որի շրջանակներում այս անգամ ևս կազմակերպվեց կլոր սեղան` ԵՊԼՀ ֆրանսերենի ամբիոնի դասախոսների, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ:
7. Համագործակցություն Ժ.-Կ. Բեակոյի հիմնած GRAC (Grammaire et contextualisation) միջազգային լաբորատորիայի հետ
2011թ. մայիսին ֆրանսերենի ամբիոնի 2 դասախոս՝ Հ. Գրիգորյանը և Մ. Ղազարյանը, դարձել են Sorbonne Nouvelle Paris3 համալսարանում գործող GRAC միջազգային լաբորատորիայի անդամ:














