Ֆիզդաստիարակություն,, առարկան անցնում են 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները շաբաթական 2 անգամ: Բոլոր ուսանողները ուսումնական տարվա սկզբում անցնում են բժշկական զննում, որից հետո ընդգրկվում են համապատասխան խմբերում:
1-ին և 2-րդ կուրսերում համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված ծրագրի /2007թ./ անց է կացվում 3 մոդուլ, իսկ 2-րդ և 4-րդ կիսամյակներում անցկացվում է ամփոփիչ մոդուլ, որից հետո դրվում է ստուգարք:
Ըստ մարզաձևերի մշակվել են նորմատիվներ և ծրագրեր, որոնցում հատուկ նշանակություն է տրվում հաճախումներին:
Առողջական որոշակի խնդիրներ ունեցող ուսանողներն ընդգրկվում են հատուկ խմբերում: Շաբաթական պարապում են 4 ժամ և ամեն կիսամյակի սկզբում անցնում են խորացված բժշկական զննում: Ստուգարքը ստանում են մշակված նորմատիվների հիման վրա: Ուսանողներից պահանջվում են նաև տեսական գիտելիքներ իրենց հիվանդության ախտորոշման վերաբերյալ (ռեֆերատ):
ԲՈՒՀ-ում առարկայի հիմնական նպատակն է բարելավել ուսանողների առողջական վիճակը, նպաստել համակողմանի զարգացած մասնագետներ պատրաստելուն, ունակություններ հաղորդել ուսանողներին ապագա աշխատանքային բնագավառում ֆիզիկական կուլտուրան և սպորտը արմատավորելու գործում:
Ֆիզիկական դաստիարակությունը ԲՈՒՀ-րում նպատակ ունի լուծելու մի շարք առանցքային խնդիրներ:
Դրանք են`
- Ըմբռնել, հասկանալ անձի զարգացման և նրա մասնագիտական գործունեության պատրաստման հարցում ֆիզիկական դաստիարակության դերն ու նշանակությունը
- Ուսանողներին հաղորդել առողջ կենսաձևի գիտակենսաբանական և գործնական հիմունքները
- Ուսանողների մեջ ձևավորել համամարդկային գաղափարներ, բարոյական և կամային հատկանիշներ, կարգապահություն, աշխատասիրություն
- Ուսանողների մեջ սերմանել ֆիզիկական կուլտուրայով և սպորտով կանոնավոր պարապելու պահանջմունք
Կամընտրական առարկաների նկարագիրը
Ֆիզդաստիարակության ամբիոնում կամընտրական առարկաներն են` վոլեյբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, աթլետիկա, կրոսսավազք, լող և աէրոբիկա:
Վոլեյբոլը, բասկետբոլը և սեղանի թենիսը խաղային մարզաձևեր են, որոնք ընդգրկված են ԲՈՒՀ-րի ֆիզիկական դաստիարակության ծրագրում և նախատեսված են ուսանողների սպորտային կատարելագործման համար:
Խաղային մարզաձևերի ծրագիրը նախատեսում է դրանց պատմության, անհրաժեշտ գիտելիքների, ինչպես նաև որոշակի տեխնիկական, տակտիկական և հոգեբանական ունակությունների ուսուցումն ու կատարելագործումը:
Պարապմունքների ընթացքում ուսանողները ծանոթանում են ընտրած մարզաձևի հիմունքներին, մարզում և կատարելագործում են իրենց վարպետությունը, մասնակցում են մի շարք ներբուհական և միջբուհական մրցումների, պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների:
Խաղային մարզաձևերի նպատակն է ուսանողների մեջ դաստիարակել սպորտային կուլտուրա, կոլեկտիվիզմի հատկություն, կամային որակներ, պատասխանատվություն և աշխատասիրություն:
Աթլետիկա և կրոսսավազք . Մեծ է աթլետիկական վարժությունների նշանակությունը աճող և զարգացող օրգանիզմի կազմավորման մեջ:
Դաստիարակչական նշանակությունը արտահայտվում է նրանով, որ աթլետիկայով զբաղվելը ձևավորում է բնավորություն, կոփում է մարդու կամքը, սովորեցնում է համառորեն հաղթահարել տարբեր խոչընդոտներ:
Աթլետիկան ընդգրկում է այնպիսի վարժությունների խմբեր, որոնք ներառում են բնական կիրառական շարժողական վարժություններ, ինչպիսիք են` քայլք, վազք, ցատկ և նետումներ: Դրանք էլ իրենց հերթին զարգացնում են արագային, արագաուժային և դիմացկունության ունակություններ, որոնց նպատակային կիրառումը ուսումնական գործընթացում կապահովի ուսանողի ֆիզիկական և շարժողական դինամիկ զարգացումը:
Աէրոբիկա . Աէրոբիկան այժմ շատ տարածված ձև է համարվում բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն բարելավելու իրենց առողջությունը, նիհարելու և իրենց օրգանիզմը տոնուսի մեջ պահելու համար: Աէրոբիկայի մեջ չկան տարիքային սահմանափակումներ, բացակայում է ծանրաբեռնվածությունը: Շատ էֆեկտիվ ազդեցություն է ունենում առողջության ամրապնդման վրա:
Լող . Լողը մեծ դեր ունի առողջության ամրապնդման համար, և հանգստի ու հաճույքի լավագույն միջոց է: Լողը հրաշալի մարմնամարզություն է թոքերի համար: Այն նպաստում է նյութափոխանակության, մարսողության, արյան շրջանառության, նյարդային համակարգի ֆունկցիաների լավացմանը, ամրապնդում է մկանները:
Լողի հիմնական նպատակն է ԲՈՒՀ-ի ուսանողներին սովորեցնել լողալ և ամրապնդել նրանց առողջությունը:
Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ














