Էջ 1 ... 2-ից
Ամբիոնը համագործակցում է.
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Ֆիզդաստիարակության տեսության ամբիոն,մարզախաղերի ամբիոն
Երևանի տնտեսագիտական համալսարան
Ֆիզդաստիարակության ամբիոն
ԵՊԼՀ-ի մանկավարժության և լեզ. դասավանդման մեթոդիկայի ամբիոն
2011 թ. նոյեմբերի 15-ին ժամը 15.00- ին Հ.Շահինյանի անվան մարմնամարզության սպորտդպրոցում կայացավ Գինեսի 3-րդ ռեկորդի սահմանման փորձը:Ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Ֆահրադյանը սահմանեց 3-րդ ռեկորդը կատարելով պտտաձողի վրա երկու ձեռքով պտույտ ետ տարրը 670 անգամ անընդմեջ 20 րոպեի ընթացքում, որը համարվում է բացառիկ արդյունք ամբողջ աշխարհում:



2011թ. սեպտեմբեր ամսին ԵՊԼՀ-ի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս՝ Մարինե Ադամյանը մասնակցել է ՀՀ նախագահի մրցանակի համար մրցույթի եզրափակիչ փուլին:Եզրափակիչ փուլում մասնակցել են 108 ընտանիքներ 3 տարիքային խմբերում ՀՀ բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղից և Երևանից: Յուրաքանչյուր տարիքային խմբում մասնակցում էր 36 ընտանիք : Նրանց ընտանիքը մասնակցում էր 3-րդ տարիքային խմբում, որտեղ ընդգրկված էին 12-14 տարեկան երեխա ունեցող ընտանիքները:
Գրավել են 1-ին մրցանակային տեղը, ինչպես նաև շահել են առանձին մրցանակ մրցաձևում, որի համար անձամբ հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել են:
















