Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Ռոմանական լեզվաբանության

Ռոմանական լեզվաբանության ամբիոն

Նամակ գրել Տպել PDF
1Ispania1italia1Ruminia ԱՄԲԻՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
 
Ռոմանական լեզվաբանության ամբիոնը ստեղծվել է 2-րդ օտար լեզվի ամբիոնի հիմքի վրա, որը հիմնադրվել է 1975թ., իր մեջ ներառելով հետևյալ լեզուները` անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն: 1997թ. անգլերենը որպես 2-րդ օտար լեզու, դասավանդվում է համապատասխան ամբիոնում: 1975-1997թթ. ամբիոնը ղեկավարել է բ.գ.թ. պրոֆ. Ի. Ն. Առաքելյանը: 1997-2008թթ. ամբիոնը ղեկավարել է բ.գ.թ. դոց. Վ. Ա. Ստեփանյանը: 2007-2008ուստարում ֆրանսերենը որպես 2-րդ օտար լեզու դասավանդվում է ֆրանսերենի ամբիոնում, իսկ  գերմաներենը և հոլանդերենը  որպես 2-րդ լեզու դասավանդվում են համապատասխանաբար գերմաներենի ամբիոնում: 2008-2010թթ. ամբիոնը  ղեկավարել է ամբիոնի վարիչի պաշտոնակատար` բ.գ.թ. դոց. Ֆ. Հովհաննիսյանը: 2010թ. առ այսօր Ֆ. Հովհաննիսյանը Ռոմանական լեզվաբանության ամբիոնի վարիչն է: 
2010թ. ամբիոնում որպես 2-րդ և 3-րդ օտար լեզու դասավանդվող պարսկերենը, չինարենը, հունարենը, կորեերենը, արաբերենը, հինդին,  դասավանդվում են Արևելյան լեզուների ամբիոնում: 
Այսօր ամբիոնում դասավանդվում են հետևյալ լեզուները` իտալերեն, որպես 1-ին, 2-րդ, և 3-րդ օտար լեզու, իսպաներեն որպես 2-րդ և 3-րդ օտար լեզու, ռումիներեն որպես 3-րդ օտար լեզու, պորտուգալերեն որպես 2-րդ օտար լեզու և լատիներեն: Ամբիոնին կից գործում են Չ. Տրաբալցայի անվան իտալերենի լսարանը, որտեղ գործում է Դ. Ալիգիերիի միության երևանյան  կենտրոնը, ինչպես նաև ռումիներենի լսարանը:
 
ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
 
Ամբիոնի շատ դասախոսներ աշխատում են  գիտական հոդվածների , թեզերի, ատենախոսական, աշխատանքների , ուսումնական ձեռնարկների , դասագրքերի, բառարանների և այլ գիտամեթոդական բնույթի  աշխատությունների վրա:  Ամբիոնի շատ դասախոսներ հանձնել են թեկնածուական մինիմումներ` այդ թվում մասնագիտությունից: Ոմանք վերապատրաստվել են արտասահմանյան հեղինակավոր համալսարաններում: Ամբիոնում քննարկվել  և կարծիք է տրվել բազմաթիվ ատենախոսությունների: Ամբիոնի նիստերին իրենց կատարած գիտական և մեթոդական աշխատանքների մասին զեկուցումներ են կարդացել գիտական և մեթոդական աշխատանքներով զբաղվող դասախոսները:
Ամբիոնը պարբերաբար կազմակերպում է խորագրով գիտական սեմինարներ, որի ժամանակ գիտական զեկուցումներով հանդես են գալիս ամբիոնի դասախոսները:
 
 
Հեռ. 010 535550 (ներքին 122)
Էլ. փոստ` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար  
 
 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ