Ռոմանական լեզվաբանության ամբիոնը սերտորեն համագործակցում է Հայաստանում հավատարմագրված Իտալիայի և Ռումինիայի դեսպանատների հետ: Ամբիոնը համագործակցում է Իտալիայի Պերուջայի և Վերոնայի համալսարանների հետ, որտեղ պարբերաբար վերապատրաստվում են դասախոսներ և ուսանողներ: Կնքվել են համաձայնագրեր վերոհիշյալ համալսարանների հետ` դիպլոմների փոխադարձ ճանաչման և համատեղ master ստանալու մասին:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՅԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ
1. Պերուջիայի համալսարան
- 2005 թ. Համագործակցության առաջին պայմանագիրը, ստորագրված Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ի և Պերուջիայի համալսարանի միջև, նախատեսում է ուսանողների և դասախոսների փոխանակում, ուսումնական և գիտական խորհրդատվություն և այլն:
- 2006 թ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ի և Պերուջիայի համալսարանի CVCL Թեստավորման կենտրոնի միջև պայմանագրերի կնքում Համալսարանին կից CELI-ի քննություններ անցկացնելու նպատակով: Ավելի քան 40 հայ և վրացի ուսնողներ քննություն հանձնեցին վկայագրեր ստանալու համար:
- 2007 թ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ- ի և Պերուջիայի համալսարանի միջև համատեղ ուսուցման վերաբերյալ Համաձայնագրի կնքում, որը թույլ է տալիս Երևանի Բրյուսովի անվան ԵՊԼՀ- ի ուսանողներին և շրջանավարտներին ուսումը շարունակել Պերուջիայի համալսարանի Լեզվի և մշակույթի ֆակուլտետում : Այս ուսումնական տարում այնտեղ սովորում են մեր համալսրանի երեք ուսանողներ:
- 2009 թ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ- ի և Պերուջիայի համալսարանի միջև ընդհանուր պայմանագրի նորացում և երկարաձգում:
- 2009 թ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ- ի և Պերուջիայի համալսարանի CVCL-ի միջև Պայմանագրի երկարաձգում և նորացում:
2. Վերոնայի Համալսարան
- 2006 Վերոնայի և Բրյուսովի համալսարանների համագործակցության երկրորդ պայմանագիրը, որը նախատեսում է ուսանողների և դասախոսների փոխանակում, ուսումնական և գիտական խորհրդատվություն և այլն
Բրյուսովի անվան համալսարանի ուսանողի մասնակցությունը Պերուջիայի համալսարանում մասնագիտական դասընթացներին
- 2007 թ. մարտին, 2009 թ. հունվարին և օգոստոսին կազմակերպված ուսանողների փոխանակում:
- 2005 թ. և 2008 թ. Աուրելիո Սաբատինոյի կողմից թատերական ակումբի ստեղծում Բրյուսովի անվան համալսարանի հետ համատեղ ուսանողների ընտրության համար: ԵՊԼՀ-ում ¬Turismo responsabile թեմայի շուրջ սեմինարում դասախոսություններ է կարդացել Վերոնայի համալսարանի դասախոս Պաոլա Կաստելանին:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏ
ԵՊԼՀ-ն ամեն տարի Դանթե Ալիգիերի կոմիտեի հետ համատեղ իր ներդրումն է ունեցել Աշխարհում իտալերենի և իտալական մշակույթի շաբաթվա շրջանակներում` կազմակերպելով գիտական սեմինարներ և մշակութային միջոցառումներ ԵՊԼՀ-ի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ: Կազմակերպվել են ինտելեկտուալ մրցույթներ ուսանողների լեզվաբանական և մշակութային գիտելիքները հարստացնելու նպատակով: Կազմակերպվել են նաև իտալերենին, իտալական մշակույթին, գրականությանը, արվեստին և խոհանոցին նվիրված միջոցառումներ:
- Դանթե Ալիգիերի կոմիտե
2001 թ. ից ի վեր Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ին առընթեր գործում է Հռոմի Դանթե Ալիգիերի միության կոմիտեն: Վերջինիս առաքելութույնն է իտալերեն լեզվի և մշակույթի տարածումը ողջ աշխարհում: Այն իր գործունեության ընթացքում 2003 թ. իրականացրել է ուսանողների փոխանակում` Ֆլորենցիայի Դանթե Ալիգիերի կոմիտե, ինչպես նաև բազում մշակութային միջոցառումներ և կազմակեպել էքսկուրսիաներ դեպի Հայաստանի պատմամշակութային վայրեր: Ունի շուրջ երկու հարյուր անդամ, որոնց շարքերում բացի մեր ԲՈՒՀ-ի ուսանողներից, կան նաև ՀՀ և Իտալիայի այլ քաղաքացիներ, որոնք աշխատում են ՀՀ գործող հաստատություններում:
CELI թեստավորման կենտրոնը
2007 թ. ԵՊԼՀ.-ի և Պերուջայի համալսարանի CVCL կենտրոնի միջև կնքվել է պայմանագիր` ԵՊԼՀ-ում CELI թեստավորման կենտրոնի հիմնադրման մասին : Պայմանագիրը նախատեսում է տարեկան երեք քննաշրջան` աշնանային, գարնանային և ամառային: Թեստավորման քննություն կարող է հանձնել ՀՀ և Անդրկովկասյան տարածաջրջանի յուրաքանչյուր քաղաքացի: Թեստավորման քննություններն անց են կացվում A1-C2 լեզվական մակարդակներով, ինչպես և, պահանջարկի դեպքում, նաև պատանեկան տարիքին համապատասխան IMP. մակարդակով: Թեստավորման քննությունները բաղկացած են երեք մասից. լեզվական գիտելիքների գրավոր ստուգում և գնահատում, ունկնդրման ստուգում և գնահատում, լեզվական գիտելիքների բանավոր ստուգում և գնահատում: Ի դեպ, լեզվական գիտելիքների բանավոր ստուգումը և գնահատումը իրականանում է մեր ԲՈՒՀ-ի իտալերենի մասնագետների կողմից, մինչդեռ գրավոր աշխատանքներն ու ունկնդրմանը վերաբերող աշխատանքները ստուգվում և գնահատվում են Պերուջայի համալսարանի մասնագետների կողմից:
Մինչ այժմ ԵՊԼՀ-ի CELI թեստավորման կենտրոնում հավաստագիր է ստացել շուրջ հիսուն հոգի, որոնց 90 %-ը մեր ԲՈՒՀ-ի ուսանողներ և շրջանավարտներ են եղել: Անցած երեք քննաշրջանների արդյունքում ուսանողների մեծամասնությունը ձեռք է բերել իտալերենի B2 մակարդակի հավատագրեր:
Իտալերենի բաժնի մասնակցությունը Լեզվի կենտրոնի գործունեությանը
ԵՊԼՀ-ի Լեզվի կենտրոնում բազմաթիվ այլ լեզուների հետ մեկտեղ կազմակերպվում է նաև իտալերենի դասավանդումը: Դասընթացը կազմակերպվում է առնվազն երեք ամսով: Այդ գործընթացն իրականանում է համապատասխան ծրագրի միջոցով: Դասընթացը համալիր գիտելիքներ է հաղորդում սովորողնորին իտալերենի և Իտալիայի աշխարհագրության, պատմության ու մշակույթի վերաբերյալ: Լեզվի դասավանդման գլխավոր նպատակն է զարգացնել ուսանողների ոչ միայն լզվական կարողությունները, այլև` հաղորդակցական հմտությունները: Այս նպատակով դասընթացի ծրագիրը ներառնում է ունկնդրում` իր համապատասխան վարժություններով հանդերձ, բանավոր խոսքի զարգացմանը խթանող թեմատիկ միավորներ, ինչպես նաև` միջմշակութային կարողությունները զարգացնող երկրագիտական բազմաբնույթ տեքստեր:
Առաջին կիսամյակում իտալերենը դասավանդվում էր չորս խմբերում. դրանք բաղկացած էին ԲՈՒՀ-ի ուսանողներից և Հանրապետության տարբեր շրջաններից դիմած` իտալերեն ուսումնասիրել ցանկացող անձանցից: Լեզվի դասավանդումը իրականացրել են ամբիոնի դասախոս Անի Վարդանյանը և իտալերենի մագիստրոս Արամ Մկրյանը:
Իտալերենի դասավանդումը Լեզվի կենտրոնում իրականանում է հետևյալ դասագրքերի և ուսումնական ձեռնարկների միջոցով.
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
1999 թ.-ից վեր բազմաթիվ ուսանողներ Իտալիայի կառավարության և համալսարանական կրթաթոշակներով վերապատրաստվել են Պերուջայի համալսարանում և Ջեմոնայի Լեզվամշակութային ամառային կենտրոնում: Տարեցտարի աճում է իրենց հաշվին վերապատրաստվել և լեզվական կարողություններն ու հմտությունները կատարելագործել ցանկացող ուսանողների թիվը: 2007-2009 թ.թ. Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանից շուրջ 100 ուսանողներ սովորել են Պերուջիայի համալսարանում:
Միայն անցյալ ամռանը այնտեղ սովորել է շուրջ քառասուն ուսանող: Ի դեպ, մեր ուսանողները թեստավորման արդյունքում դասվում են լեզվական գիտելիքների և կարողությունների վերին մակարդակներում (B2 - C2) և դրսևորում լավագույն հմտություններ:














