ԱՐՏԱԼՍԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ամեն տարի հոկտեմբերին կազմակերպվում են աշխարհում իտալերենի շաբաթվան նվիրված միջոցառումներ: Համալսարան են այցելում Պերուջայի և Վերոնայի համալսարանների դասախոսներ` ՀՀ Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորությամբ : Կազմակերպվում են դասալսումներ , ներկայացումներ, զեկուցումներ, գիտական սեմինարներ, որոնց ակտիվորեն մասնակցում են դասախոսները, ուսանողներն ու մագիստրոսները: Հաճախ են կազմակերպվում թեմատիկ կինոդիտումներ ուսանողների համար: Ամբիոնը սերտորեն համագործակցում է Իտալիայի դեսպանատան հետ և ստացել է օժանդակաություն վերջինիս կողմից` դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, տեսաերիզների, տեխնիկայի տեսքով: Համագործակից համալսարաններից ստացվել է շատ մասնագիտական գրականություն:
ԵՊԼՀ-ում Իսպաներենը դասավանդվել է 1992 թ.-ից` 3 ֆակուլտետներում / ՕԼՖ, ԼՄՀ, ՌՕԼՖ/, որպես 2-րդ լեզու, ներկայումս` 2 ֆակուլտետներում /ՕԼՖ, ԼՄՀ/, որպես 2-րդ և 3-րդ լեզուներ :Իսպաներեն ուսումնասիրում են`Օտար լեզուների Ֆակուլտետում - 367 ուսանողԼեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետում - 411 ուսանողԸնդհանուր առմամբ` 778 ուսանողԻսպաներեն են դասավանդում 12 դասախոս, որոնցից 4-ը ունեն Սերվանտեսի Ինստիտուտի դիպլոմներ, 2-ը վերապատրաստում են անցել Սարագոսայի Համալսարանում, 1-ը Մադրիդի Կոմպլուտենսեի և Տոլեդոյի Կաստիլիա Լա Մանչայի Համալսարաններում :Իսպաներենի դասախոսները ունեն տպագրված հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաև աշխատում են ատենախոսական թեզերի վրա:Իսպաներենի ձեռնարկներ1.«Քերականական և Ուղղագրական վարժությունների ձեռնարկ» (2006թ.)-հեղինակներ` Մ. Գրիգորյան, Է. Հովհաննիսյան, Վ, Սարոյան, Ս. Բաբայան, Մ. Բաղրամյան2.«Գործնական Իսպաներենի Ուսումնական ձեռնարկ» (2007թ.) -հեղինակներ` Է. Հովհաննիսյան, Վ, Սարոյան, Ս. Բաբայան, Մ. Բաղրամյան Մ. Գրիգորյան3. «Նախդիրների, օգտագուծումը Ժամանակակից իսպաներեն լեզվում» ուսումնական ձեռնարկ (2008թ.) -հեղինակներ` Մ. Գրիգորյան, Է. Հովհաննիսյան, Մ. Բաղրամյան Վ, Սարոյան
1996-97 ուս. տարում ԵրՊԼՀ 2-րդ օտար լեզվի ամբիոնում բացվեց իտալերենի բաժինը և հիմք դրվեց իտալերենի որպես երկրորդ օտար լեզվի դասավանդմանը. ուսանողների ընդհանուր թիվը` 30:1999 թ.-ից վեր բազմաթիվ ուսանողներ Իտալիայի կառավարության և համալսարանական կրթաթոշակներով վերապատրաստվել են Պերուջայի օտարերկրացիների համալսարանում և Ջեմոնայի Լեզվամշակութային ամառային կենտրոնում: 2007-2009 թ.թ. Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանից շուրջ 100 ուսանողներ սովորել են Պերուջայի օտարերկրացիների համալսարանում: Միայն անցյալ ամռանը այնտեղ սովորել է շուրջ քառասուն ուսանող: Ի դեպ, մեր ուսանողները թեստավորման արդյունքում դասվում են լեզվական գիտելիքների և կարողությունների վերին մակարդակներում (B2 - C2) և դրսևորում լավագույն հմտություններ:2001թ. հոկտեմբերի 18-ին Հայաստանում Իտալիայի դեսպանության օժանդակությամբ հանդիսավոր բացվեց Չիրո Տրաբալցայի անվան լսարանը:2002թ. հոկտեմբերի 14- ին հիմնադրվեց Դանթե Ալիգիերի միության երևանյան կոմիտեն հանդիսավոր արարողակարգով:2003- 2004 ուս. տարվանից իտալերենը դասավանդվում է նաև որպես առաջին մասնագիտություն: Իտալերեն ուսումնասիրող ուսանողների ընդհանուր թիվը` 190:2005թ. հոկտեմբերին կնքվել է մշակութային համագործակցության պայմանագիր Պերուջայի օտարերկրացիների համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի միջև:2006-2007թվականից մեր համալսարանը համագործակցում է Իտալիայի Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի շրջանի Ջեմոնա քաղաքում կազմակերպվելիք լեզվի և մշակույթի դասընթացնրին: Դասընթացները կազմակերպվում են Laboratorio internazionale della communicazione հաղորդակցման միջազգային լաբորատորիայում: Վերջիններիս կողմից մեր համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ուսանողներին տրամադրվել են կրթաթոշակներ:2006 թվականի ապրիլի 14 ից -20 համալսարանում կազմվեց 30 հոգուց բաղկացած ուսանողների մի խումբ, որոնք իտալացի բեմադրիչ Աուրելիո Սաբատինոյի և Վերոնայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատուի հետ 2007թ հունվարին ներկայացում բեմադրեցին Վերոնայում քաղաքապետարանի կողմից կազմակերպված հայկական մշակույթին նվիրված միջոցառումների շարքում:Որպես այս նախաձեռնության շարունակություն սեպտեմբեր ամսին հաամգործակցության պայմանագիր է կնքվել ԵՊԼՀ-ի և Վերոնայի համալսարանների միջև:ԵՊԼՀ-ն ամեն տարի Դանթե Ալիգիերի կոմիտեի հետ համատեղ իր ներդրումն է ունեցել Աշխարհում իտալերենի և իտալական մշակույթի շաբաթվա շրջանակներում` կազմակերպելով գիտական սեմինարներ և մշակութային միջոցառումներ ԵՊԼՀ-ի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ: Կազմակերպվել են ինտելեկտուալ մրցույթներ ուսանողների լեզվաբանական և մշակութային գիտելիքները հարստացնելու նպատակով: Կազմակերպվել են նաև իտալերենին, իտալական մշակույթին, գրականությանը, արվեստին և խոհանոցին նվիրված միջոցառումներ:2001 թ. ից ի վեր Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ին առընթեր գործում է Հռոմի Դանթե Ալիգիերի միության կոմիտեն: Այն իր գործունեության ընթացքում 2003 թ. իրականացրել է ուսանողների փոխանակում` Ֆլորենցիայի Դանթե Ալիգիերի կոմիտե, ինչպես նաև բազում մշակութային միջոցառումներ և կազմակեպել էքսկուրսիաներ դեպի Հայաստանի պատմամշակութային վայրեր: Ունի շուրջ երկու հարյուր անդամ, որոնց շարքերում բացի մեր ԲՈՒՀ-ի ուսանողներից, կան նաև ՀՀ և Իտալիայի այլ քաղաքացիներ, որոնք աշխատում են ՀՀ գործող հաստատություններում:2007 թ. ԵՊԼՀ.-ի և Պերուջայի համալսարանի CVCL կենտրոնի միջև կնքվել է պայմանագիր` ԵՊԼՀ-ում CELI թեստավորման կենտրոնի հիմնադրման մասին : Պայմանագիրը նախատեսում է տարեկան երեք քննաշրջան` աշնանային, գարնանային և ամառային: Թեստավորման քննություն կարող է հանձնել ՀՀ և Անդրկովկասյան տարածաջրջանի յուրաքանչյուր քաղաքացի: Թեստավորման քննություններն անց են կացվում A1-C2 լեզվական մակարդակներով, ինչպես և, պահանջարկի դեպքում, նաև պատանեկան տարիքին համապատասխան IMP. մակարդակով:Մինչ այժմ ԵՊԼՀ-ի CELI թեստավորման կենտրոնում հավաստագիր է ստացել շուրջ հիսուն հոգի, որոնց 90 %-ը մեր ԲՈՒՀ-ի ուսանողներ և շրջանավարտներ են եղել: Անցած երեք քննաշրջանների արդյունքում ուսանողների մեծամասնությունը ձեռք է բերել իտալերենի B2 մակարդակի հավատագրեր:
Ռումիներենը որպես կամընտրական առարկա դասավանդվում է ԵրՊԼՀ-ի Ռոմանական լեզվաբանության ամբիոնում 2007թ.-ից, իսկ որպես 3-րդ օտար լեզու 2008թ.-ից: Ներկայումս ռումիներենը որպես 3-րդ օտար լեզու ուսումնասիրվում է մոտավորապես 80 ուսանողի կողմից: ԵրՊԼՀ-ում ռումիներենի դասընթացները անցկացվում են ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության դեսպանատան կողմից բացված լսարանում: Պետք է նշել, որ ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության դեսպանատունը ռումիներենը և ռումինական մշակույթը տարածելու նպատակով պարբերաբար ապահովում է տեղեկատվությամբ, կրթական և դիդակտիկ նյութերով, դասագրքերով:Հայաստանի և Ռումինիայի Հանրապետությունների միջև միջպետական պայմանագրի շրջանակներում Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանում դասավանդում է լեզվակիր դասախոս Մարիա Էպատովը:Հավելենք, որ երկու ուսանող ներկայումս ուսանում են Ռումինիայի Հանրապետությունում:














