Ռուսաց և սլավոնական լեզվաբանության ամբիոնը համագործակցում է արտասահմանյան այնպիսի բուհերի հետ, ինչպիսիք են` Մ.Վ.Լոմոնոսովի անվ. ՄՊՀ ՄԿԿ, Սոֆիայի ս. Կլիմենտ Օքրիդսկու անվ. համալսարանը, Րյազանի Ս.Ա.Եսենինի անվ. պետ. համալսարանը, Բիշկեկի պետ. համալսարանը, ինչպես նաև Մոսկվայի, Դոնեցկի, Պյատիգորսկի, Մինսկի, Իրկուտսկի պետական լեզվաբանական համալսարանները և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը: Բուհերից զատ, ամբիոնը համագործակցում է այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` Ռուսաց լեզվի և գրականության դասախոսների միջազգային ասոցիացիան և Ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնը (Ռոսսոտրուդնիչեստվո):
Արտաքին կապեր |














