Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Կրթության կառավարման և պլանավորման

Ամբիոնի վարիչի ուղերձը

Նամակ գրել Տպել PDF
Հարգելի’ այցելու,

Սիրով ողջունում եմ Ձեզ Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի կայքէջում:

Ամբիոնի նպատակն է պատրաստել ոչ միայն կրթության և հանրային կառավարման ոլորտում հիմնարար գիտելիքներով և վերլուծական ու գործնական հմտություններով մասնագետների, այլև ապագա առաջնորդների և գործիչների: Այսօր ավելի, քան երբևէ հայ հասարակությանն անհրաժեշտ է մարդկային արժանապատվության վրա հիմնված մարդկային ներուժ: Ամբիոնի գործունեությունն ուղղված է նաև հանրային կառավարման, հատկապես կրթության կառավարման միջգիտակարգային գիտահետահետազոտությանը:

Անշուշտ կրթությունը ողջ կյանքի ընթացքում շարունակվող բազմաբովանդակ մի գործընթաց է, ուստի հանրային կառավարման մագիստրոսական ծրագիրը նպատակ է հետապնդում պատրաստել մասնագետների, ովքեր քաջ կգիտակցեն ուսուցման գիտական և ակադեմիական մարտահրավերները, ինչպես նաև ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ գիտական, հանրային և անհատական կարիերայի կառուցման համար:  Առաջարկվող ծրագրերի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներդաշնակությունն ու համագործակցային ուսուցման գործընթացի ստեղծումը կարելի է համարել ամբիոնի առաջնորդող ոգու և հաջողության գրավականը: Հավատացած ենք` մեր շրջանավարտների գործը կխոսի իրենց փոխարեն:

Իմ խորին համոզմամբ Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը և’ Հայաստանում, և’ տարածաշրջանում առաջատար հետազոտական համալսարան դառնալու առանցքային կառույցներից մեկն է: Ամբիոնի գործունեության մեջ է մտնում ոչ միայն ֆորմալ ուսուցումը, այլև մի շարք այլ ծառայությունների մատուցումը` ուղղված ուսանողների և այլ հետաքրքրված անձանց գիտելիքների ամրապնդմանն ու գիտական և ուսումնական գերազանցության խրախուսմանը: Ընդհանուր առմամբ մենք խրախուսում ենք միջազգային ասպարեզում ներգրավվածությունը, բայց միայն այն դեպքում, երբ տեղական և ազգային կարիքները անուշադրության չեն մատնված:

Հուսանք, որ այս կայքէջում տեղադրված ընդհանուր տեղեկատվությունը Ձեզ կծառայի որպես ամբիոնի ոգեշնչող աշխատանքի ցուցիչ: Մեր դասախոսական անձնակազմի և շրջանավարտների նեցուկ ուժով մենք հավատարիմ ենք համալսարանի` Հայաստանի Հանրապետությունում կրթական բարեփոխումներում  հզոր ներուժ լինելու տեսլականին ու առաքելությանը:

Ամբիոնը պատրաստ է աջակցելու Ձեզ համապատասխան դասընթացի ընտրության հարցում:

 

Հարգանքով`

Ամբիոնի վարիչ                                  Ռոբերտ Խաչատրյան

 


ԱՄԲԻՈՆԻ ՄԱՍԻՆ

Ամբիոնը հիմնադրվել է 2007 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՀՀ կրթության ազգային ինստիտուտի և ԵրՊԼՀ համագործակցության արդյունքում: 
 
 
Ամբիոնի տեսլականն է.
հետամուտ լինել միջազգային չափորոշիչներին համապատասխանող և մրցունակ կրթության որակի ապահովման կառույցի ստեղծմանը՝ իրականացնելու եռաստիճան ուսուցում «Հանրային կառավարում» մասնագիտության «Կրթության կառավարում և պլանավորում» մասնագիտացմամբ՝ կարևորելով բարձրագույն կրթության դերը գլոբալացման գործընթացում և բարեփոխումների ընթացքը ՀՀ կրթական համակարգում, ինչպես նաև հաշվի առնելով շուկայի ազատականացումը և կրթական ոլորտի մրցակցային միջավայրը:
 
Ամբիոնի առաքելությունն է.
  • նպաստել մարդկային ներուժի զարգացմանը կրթության ասպարեզում` իրականացնելով կրթության կառավարիչների և կառավարման մասնագետների պատրաստում ու վերապատրաստում՝ գիտակցելով իր դերակատարությունը ՀՀ կրթական համակարգի բարեփոխումների գործընթացում,
  • նպաստել ԵրՊԼՀ-ում բարեփոխումների և զարգացումների գործընթացին՝ ստեղծելով միջազգայնորեն մրցունակ և դինամիկ համակարգ եւ ծրագրեր,
  • նպաստել ՀՀ կրթական համակարգի բարեփոխումների և զարգացումների գործընթացին, բարձրագույն կրթության քաղաքականության մշակմանը, ռազմավարական պլանավորմանը և կառավարմանը,
  • ինտեգրվել UNESCO-ի ամբիոնների ցանցին և ստեղծել համագործակցություն UNESCO-ի կառուցվածքային ստորաբաժանումների հետ, ինչպես նաեւ զարգացնել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության ցանցայնացումը:
     
Ամբիոնի նպատակները
  
Կրթական
  • ապահովել որակյալ կրթություն՝ հաշվի առնելով ուսանողի պահանջների բավարվածությունը լսարանային և արտալսարանային գործունեությունից,
  • գնահատել ուսանողի գիտելիքները ընդունելության և ավարտական փուլերում՝ գնահատման համապատասխան գործիքների միջոցով,
  • իրականացնել կրթության կառավարիչների, կառավարման մասնագետների և ավելի լայն շրջանակի մասնագետների վերապատրաստում՝ մշակելով արդիական դասընթացներ,
  • մշակել և ներդնել «Հանրային կառավարում» /կրթություն/ մասնագիտությամբ ուսումնական խորհրդատուների ինստիտուտ՝ նեղ մասնագիտացմանն ուղղված կամընտրական կրթաբլոկի ընտրության համար:

Գիտահետազոտական
  • նպաստել ԵրՊԼՀ-ի՝ որպես գիտահետազոտական համալսարանի կայացմանը, ինչպես նաև վարկանիշային պատկերի ձեւավորմանը,
  • խթանել Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնին կից կրթական հետազոտությունների կենտրոնի գործառույթները՝ բուհերի հետազոտական կարողությունների զարգացման նախաձեռնության շրջանակներում համագործակցելով Համաշխարհային բանկի հետ,
  • մշակել և խրախուսել ամբիոնում հայցորդների և ասպիրանտների գիտահետազոտական գործունեությունը՝ համակցելով հետազոտությունները լրացուցիչ և շարունակական կրթության հետ, ինչպես նաև լավագույն ուսանողներին և շրջանավարտներին ընդգրկելով ամբիոնի աշխատանքներում,
  • ուսումնասիրել և հստակորեն սահմանել կրթության կառավարչի` աշխատանքային շուկայում պահանջվող հմտությունները՝ համագործակցելով որակի ապահովման կենտրոնի հետ,
  • զարգացնել մասնագիտական կապերը և գիտահետազոտական աշխատանքները Կրթության ազգային ինստիտուտի հետ: 

Կազմակերպչական

  • նպաստել ԵրՊԼՀ-ի՝ որպես առաջատար գիտահետազոտական կենտրոնի իմիջի ձևավորմանը, 
  • խրախուսել կրթության կառավարման շրջանավարտների շարունակական մասնակցությունը մասնագիտական վերապատրաստման հնարավորություններին և միջամբիոնային գիտական համագործակցությանը:
 

ԻՆՉՈՒ՞ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ժամանակակից տնտեսության արագ զարգացման պայմաններում հանրային կառավարումն լայն ընկալում է ստացել` հետաքրքրություն և պահանջարկ առաջացնելով նաև կրթության ոլորտում: Գնալով  մեծանում է այս ոլորտում մասնագետների անհրաժեշտությունը: «Հանրային կառավարում» մասնագիտությունը, շնորհիվ իր բազմազանության և միջգիտակարգային մոտեցման , ամենահետաքրքիր մասնագիտություններից մեկն է, որն ուսանողին ընձեռում է մեծ հեռանկարներ:  Եվ բացի այդ, այն ԵրՊԼՀ-ում եզակի մասնագիտություններից է, որը սերտ կապեր ունի տարբեր միջազգային կազմակերպությունների և համալսարանների հետ:

Գաղտնիք չէ, որ միշտ էլ ՀՀ-ում կրթությանը մեծ տեղ է հատկացվել, ինչի մասին են վկայում նաև վերջին տարիներին կատարված լայնամասշտաբ բարեփոխումները: Կրթության համակարգը շարունակաբար փոփոխվող մարմին, իսկ կատարվող փոփոխությունները պետք է համապատասխանեն ժամանակաշրջանի պահանջներին: Կրթության համակարգն ունի այնպիսի մասնագետների կարիք, ովքեր ունեն նոր գաղափարներ և համապատասխան որակավորում: «Կրթության կառավարումը» նոր հասկացություն է կրթական ծառայությունների շուկայում, այդ իսկ պատճառով այն արդիական է և պահանջված  ՀՀ-ում: Այս մասնագիտությունն ունի իր առավելությունները՝ ներառելով ծրագրի արդիականությունն և մեծ պահանջարկը, երկրոդը՝  ուսուցանման խաղային, վերլուծական և քննադատաական մեթոդները, երրորդը պրոֆեսորադասախոսական կազմն է, որն ընտրվել է՝ հաշվի առնելով մասնագիտական որակները և աշխատանքային փորձը :

 


Հեռ.՝
  (+37410) 53 55 11;  2-14 /ներքին/
Էլ.փոստ՝ head_unescoedu@brusov.am; unescoedu@brusov.am


 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ