«Հանրային կառավարում» հավատարմագրված մագիստրոսական ծրագիրը «Կրթության կառավարում» մասնագիտացմամբ պատրաստում է կրթության կառավարման ոլորտի առաջնորդներ և կառավարիչներ:
«Հանրային կառավարում» մագիստրոսի աստիճանը շնորհվում է 120 կրեդիտ հաջողությամբ հավաքելուց հետո: Ուսուցման տևողությունն է 2 ակադեմիական տարի:
Այս մագիստրոսական ծրագիրն ընտրած ուսանողը կկարողանա`
- սովորել կրթության կառավարման հիմնական սկզբունքները, մեթոդները և մոտեցումները
- վերլուծել գործոններ, որոնք ազդում են կրթության քաղաքականության մշակման և իրականացման վրա
- իրականացնել հետազոտություններ կրթության ոլորտում
- զարգացնել ընդհանրական (գործիքային, միջանձնային և համակարգային) կոմպետենցիաները
«Հանրային կառավարում» մասնագիտությամբ գործում է ուսումնական խորհրդատուի ինստիտուտ, որի նպատակն է խորհրդատվություն տրամադրել նեղ մասնագիտացմանն ուղղված կամընտրական կրթաբլոկի ընտրությանը:
Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնում դասավանդում են առաջատար մասնագետներ հետևյալ ոլորտներից՝՝
- ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
- USAID
- ՀՀ Կենտրոնական բանկ
- Երևանի պետական համալսարան
- Մասնագիտական կրթության որակի ապահովման հիմնադրամ
- Տեմպուսի միջազգային գրասենյակ
Հանրային կառավարման մագիստրոսը պահանջված է պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում (այդ թվում՝ միջազգային)`
- որպես ղեկավար, խորհրդատու, փորձագետ, վերլուծաբան կրթության կառավարման օղակներում














