Կրթությունը ՀՀ-ում
Ներկայիս ՀՀ կրթական համակարգն արտացոլում է կրթության նկատմամբ ազգի ավանդական վերաբերմունքի պահպանումը, երկրի սոցիալ-տնտեսական և կրթադաստիարակչական արդի խնդիրները, կրթության կառավարման գործընթացի մասնակիցների դերն ու նշանակությունը: Այն նպատակաուղղված է ՀՀ կրթական համակարգը միջազգային չափանիշներին համապատասխանելու միջոցով կրթության որակի ապահովմանը, միջազգային շուկայի պահանջների բավարարմանը, տնտեսական վերելքին ու հասարակության բարգավաճմանը:
ՀՀ կրթական համակարգը, սակայն, զերծ չէ խնդիրներից, որոնք պայմանավորված են այնպիսի գործոններով, ինչպիսին են կրթական համակարգի ինքնուրույն զարգանալու հնարավորության բացակայությունը մինչ ՀՀ անկախացումը, կրթության ֆինանսավորումը, երկրի սոցիալ-տնտեսական դժվարին պայմանները, որոնք բարելավման ուղու վրա են: Ուստի ՀՀ կառավարությունը չափազանց կարևորում է մասնագետների գիտելիքների ու հմտությունների բարձր մակարդակն ու որակավորման աստիճանների համապատասխանեցումը համաշխարհային շուկայի պահանջներին ու չափանիշներին, կրթության կառավարիչների որակյալ գիտելիքները, հմտություններն ու ճիշտ քաղաքականության մշակումը:
Վերջին տարիներին ՀՀ կրթական ոլորտում ինտենսիվ կերպով մշակվել և մինչ օրս իրականացվում են բարեփոխման մի շարք ծրագրեր, որոնք ընթանում են կրթական հաստատություններին ինքնավարություն տալու, ֆինանսական և նյութատեխնիկական ժամանակակից ռեսուրսներ ապահովելու, կրթական նորանոր ծրագրերի մշակման, ներդրման, սովորողների կրթական բոլոր պահանջների բավարարման ուղղությամբ:
Այսօր ՀՀ կրթական համակարգում նկատելի են կրթության որակի ապահովմանն ուղղված բարեփոխումների արդյունքները, և դրանք կատարելագործման ճանապարհին են, քանի որ ՀՀ կրթական քաղաքականությունն առաջնորդվում է կրթական ոլորտի մասնակիցների համագործակցային գործելաոճի խրախուսմամբ, աշխատանքների հստակ և արդյունավետ պլանավորմամբ, ստեղծագործ մտքերի քաջալերմամբ, հստակ տեսլականի, առաքելության և հեռանկարների ձևակերպմամբ, որոնցից էլ կախված է կրթական համակարգի բարելավումն ու հաջողությունը:
ՀՀ կրթական համակարգն այսօր ներառում է հետևյալ օղակները.
- նախադպրոցական կրթություն (մսուր-մանկապարտեզներ, նախակրթարաններ)
- ընդհանուր միջնակարգ կրթություն (տարրական, միջին կամ հիմնական և ավագ դպրոցներ)
- նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն
- հետբուհական կրթություն
- մասնագետների վերաորակավորման և որակավորման բարձրացման հաստատություններ
- գնահատման և կրթական ծառայություններ առաջարկող հաստատություններ
ՀՀ ուսումնական կրթական հաստատությունների առջև դրված են այնպիսի գերխնդիրներ, ինչպիսին են սովորողների անհատականության և գիտական աշխարհայացքի ձևավորումը, նախապատրաստումը կյանքին և աշխատաշուկայում տեղ զբաղեցնելուն, մասնագիտական ուղղվածության գիտակցված ընտրությանը, և այս ամենը` ուսումնական ծրագրերի ճիշտ բովանդակության մատուցման և արդյունավետ մեթոդների կիրառման միջոցով: Նշենք նաև, որ Հանրապետությունում գործող ոչ պետական նախադպրոցական հաստատությունները, դպրոցները, վարժարանները, բուհերը և այլ ոչ պետական ուսումնական հաստատությունների համակարգում ներառվող ուսումնական հաստատությունները նույնպես ապահովում են ոչ միայն կրթական ծառայությունների շուկայի գոյությունը կրթության համակարգում, այլ նաև էական ներդրում ունեն կրթության համակարգի զարգացման գործում:
Բոլոր ժամանակներում ազգի ինքնուրույնության և գոյապահպանման կարևորագույն գործոն համարվող ՀՀ կրթությունն այսօր համալրում է տարեցտարի բարելավվող կրթական համակարգերի շարքը, որի առաջխաղացումն ապահովելու համար կարևոր է ինչպես կառավարության աջակցությունը, այնպես էլ հասարակության` կրթության կարևորության և անգնահատելի դերի քաջ գիտակցումը:
Հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք
www.edu.am- ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքից կարող եք գտնել օրենսդրական փաստաթղթեր և ծրագրեր
www.aniedu.am- Կրթության ազգային ինստիտուտի կայքից կարող եք գտնել ռեսուրսներ, որոնք վերաբերում են
- նախադպրոցական կրթությանը
- միջնակարգ կրթությանը, ներառյալ` հատուկ կրթությունը
- մասնագիտական կրթությանը
- բազմաթիվ ամսագրերին /մանկավարժություն, նախաշավիղ, մարդ և հասարակություն, և այլն/
- դաստիարակությանը և գնահատմանը
- վերապատրաստումներին
www.armedu.am- Հայկական կրթական միջավայր
- Կրթական պաշարների վերաբերյալ
- Գնահատման թեստերի ժողովածուների վերաբերյալ
- Առարկայական ծրագրեր
- Կրթական կազմակերպություններ
- Իրավական փաստաթղթեր
www.ktak.am- Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
www.cfep.am- Կրթական ծրագրերի կենտրոն
www.scs.am- Գիտության պետական կոմիտե
ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով
www.mkuzak.am- Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն
www.anqa.am- Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԵԲԿՏ / EHEA
Այժմ ակնհայտ է, որ դա յուրօրինակ նախաձեռնություն էր, քանի որ գործընթացը հիմա ներառում է 49 մասնակից երկրներից 47-ը, որոնք ստորագրել էին /հաստատել/ Եվրախորհրդի Եվրոպական Մշակութային Կոնվեցիան /1954/:
Սկզբում Բոլոնիայի Գործընթացը մտադրված էր ուժեղացնել Եվրոպայի բարձրագույն կրթության մրցունակությունն ու գրավչությունը և խթանել ուսանողների շարժունակությանն ու աշխատունակությանը. շատ կարևոր դեր ուներ նաև որակի ապահովումը:
Բոլոնիայի գործընթացի նպատակների Էվոլյուցիան համառոտ
Սորբոնի հռչակագիրը ստորագրվել է 1998թ 4 երկրների` Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի և Գերմանիայի, նախարարների կողմից: Սորբոնի հռչակագրի նպատակները հաստատվել են 1999թ, Բոլոնիայի հռչակագրի միջոցով, երբ 29-30 երկրներն արտահայտեցին իրենց ցանկությունը հզորացնելու ԵԲԿՏ-ի մրցունակությունը` մատնանշելով կարիքը առաջ մղելու եվրոպական բարձրագույն կրթության հաստատությունների անկախությունն ու ինքնավարությունը:
2001թ Պրահայի Կոմյունիկեի ժամանակ անդամ երկրների թիվը աճեց մինչև 33, և նաև տեղի ունեցավ նպատակների ընդլայնում` կապված հարատև ուսուցման հետ՝ ներառելով ուսանողներին որպես ակտիվ գործընկերներ և հզորացնելու ԵԲԿՏ-ի գրավչությունն ու մրցունակությունը: Նաև կարևոր է նշել, որ հասարարակական տարածության թեման առաջինը ներկայացվել էր Պրահայի Կոմյունիկեում:
Բեռլինի Կոմյունիկեն 2003թ հասցրեց անդամ երկրների թիվը 40-ի: Այս Կոմյունիկեն գործ ուներ նպատակների ընդլայնման հետ`կապված ԵԲԿՏ-ի և Եվրոպական Հետազոտությունների Տարածքի կապի առաջ քաշման հետ, ինչպես նաև որակի ապահովման առաջ քաշման հետ:
Բերգենի Կոմյունիկեն 2005թ մատնանշեց համագործակցության կարևորությունը, ներառելով շահառուներին` ուսանողներին, ակադեմիական աշխատակազմին: Նաև այս կոնյունիկեն շեշտը դրել է նախարարների ցանկության վրա` ապահովելու ավելի մատչելի բարձրագույն կրթություն:
Լոնդոնի Կոմյունիկեի ժամանակ 2009թ.-ին որոշվեցին հաջորդ տասնամյակի ամբողջ աշխատանքային ասպարեզները` կենտրոնանալով հասարակական տարածության, հարատև ուսուցման, միջազգային բացահայտության /openness/, շարժունակության, կրթության, հետազոտության և նորամուծության, ֆինանսավորման, թափանցիկության վրա:
Ինչպես է գործում Բոլոնիայի գործընթացը
Բոլոնիայի գործընթացը, որը սկսվել է Բոլոնիայի Հռչակագրին համընթաց, 1989թ եվրոպական մակարդակում հիմնական կամավորական գործընթացներից մեկն է: Այս օրերին այն իրագործվում է 47 երկրներում, որը սահմանում է ԵԲԿՏ-ն:
1. Ալբանիա2. Անդորա3. Հայաստան4. Ավստրիա5. Ադրբեջան6. Բելգիա Ֆլամանդական համայնք7. Բելգիա Ֆրանսիական համայնք8. Բոսնիա և Հերցեգովինա9. Բուլղարիա10. Խորվատիա11. Կիպրոս12. Չեխիայի Հանրապետություն13. Դանիա14. Էստոնիա15. Ֆինլանդիա16. Ֆրանսիա17. Վրաստան18. Գերմանիա19. Հունաստան20. Հունգարիա21. Իսլանդիա22. Իռլանդիա23. Իտալիա24. Ղազախստան25. Լատվիա26. Լիխտենշտեյն27. Լիտվիա28. Լյուքսենբուրգ29. Մալթա30. Մոլդովա31. Մոնտենեգրո32. Նիդեռլանդներ33. Նորվեգիա34. Լեհաստան35. Պորտուգալիա36. Ռումինիա37. Ռուսաստանի Դաշնություն38. Սերբիա39. Սլովակիայի Հանրապետություն40. Սլովենիա41. Իսպանիա42. Շվեդիա43. Շվեյցարիա44. Մակեդոնիա45. Թուրքիա46. Ուկրաինա47. Անգլիա














