Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » ՅՈՒՆԵՍԿՕ-ի մ. իրավ., ժողովրդ. և եվրոպ. » Ժան Մոնե մոդուլ

Ժան Մոնե մոդուլ

Նամակ գրել Տպել PDF


european-union-flag LLP



<<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>>
Եվրոպական Միության <<Ժան Մոնե ծրագիր>>
Ժան Մոնե մոդուլ

<<Եվրոպա ստեղծել նշանակում է ստեղծել խաղաղություն>>
 

Ժան Մոնե 


         Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնը հրավիրում է մասնակցելու Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվող <<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>> դասընթացին ԵՀ Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործակալության Ժան Մոնե ծրագրի շրջանակներում:

        Ժան Մոնե եվրոպական մոդուլի նպատակն է նպաստել  բարձրագույն կրթության համակարգում եվրոպական ինտեգրման գործընթացին և Եվրոպական Միությանը առնչվող դասընթացների դասավանդմանը, Եվրոպական ուսումնասիրությունների զարգացմանը և տարածմանը:

           <<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>> դասընթացը հանդիսանում է Եվրոպական մոդուլ, որը 2011թ.-ին Եվրոպական հանձնաժողովի Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործակալության կողմից ընտրվել է որպես Շարունակական կրթության ծրագրի շրջանակներում:
 

 Առաքելությունը և նպատակը

  • <<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>> եվրոպական մոդուլի հիմնական առաքելությունն է նպաստել Եվրոպական ինտեգրման գործընթացի վերաբերյալ գիտելիքի տարածմանը և նպատակն է նպաստել ձևավորելու ապագայի մասնագետների ովքեր խորը և համապարփակ պատկերացում կունենան Եվրոպական ինտեգրման և դրանից բխող միջմշակութայինհաղորդակցության գործընթացների մասին:
  • Մոդուլի նպատակն է դասընթացում ներգրավված թեմաների միջոցով զարգացնել ընդհանուր պատկերացում եվրաինտեգրման գործընթացի վերաբերյալ, որպես ուրույն և ինքնատիպ քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային մոդել:
  • Հատուկ ուշադրություն է դարձվում մշակութային և ինքնությանը առնչվող հիմնահարցերի ազդեցությանը եվրաինտեգրման գործընթացի վրա:


Մասնակցել կարող են

  • <<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>> դասընթացը բաց է ունկնդիրների լայն շրջանակի համար:
  • Դասընթացը նախատեսված է բակալավրիական և մագիստրոսական կրթական աստիճաններում սովորող ուսանողների համար: Դասընթացը առաջարկվում է այն ուսանողներին, որոնց ուսումնական ծրագիրը ուղղակիորեն չի առնչվում Եվրոպագիտության հետ, ինչպես նաև ուսանողներին, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքը այս ոլորտում:


Ակնկալվող արդյունքներ

  • <<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>> դասընթացը բաց է ուկնդիրների լայն շրջանակի համար, ինչը կնպաստի հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը Եվրոպական Միության, եվրոպական ինտեգրման գործընթացի, եվրոպական արժեհամակարգի և ինքնության, Եվրոպայում միջմշակութային հաղորդակցության հիմնահարցերի մասին:
  • Արդյունքում այն կարող է նպաստել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության տնտեսական, գործարար, քաղաքական և սոցիալ-մշակութային ոլորտներին վերաբերող գործակցության և ինտեգրման վերաբերյալ պատկերացումների և իմացության ընդլայնմանը:


Դասընթացի կառուցվածքը

  • ԵՊԼՀ կողմից առաջարկվող <<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>> դասընթացը նպատակ է հետապնդում ուսանողներին տրամադրել համակողմանի գիտելիք եվրոպական ինտեգրման գործընթացի վերաբերյալ՝ շեշտադրում կատարելով այնպիսի թեմաների վրա որոնք առանցքային են գործընթացի էությունը ընկալելու և այն խորությամբ պատկերացնելու գործում:


          1.Միացյալ Եվրոպայի գաղափարը և եվրաինտեգրման գործընթացը
          2.Եվրոպայի քաղաքական պատմության հիմնահարցեր
          3.Եվրոպայի ժողովուրդների ազգաբանության և քաղաքակրթական համալիրներ
          4.Եվրոպական և ազգային ինքնության հիմնահարցեր
 

  • Դասընթացը ներառում է կիսամյակի ընթացքում 40 ակադեմիական ժամ ծանրաբեռնվածություն՝ 24 ժամ դասախոսություն, 10 ժամ գործնական և 6 ժամ գիտելիքի ստուգում և գնահատում:
  • Դասընթացը ներակայացնում և վարում են ծրագրում ընդգրկված չորս դասախոս:
  • Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոն
__________________________________________

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու և գրանցվելու նպատակով դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոն:

Ծրագրի ակադեմիական համակարգող՝

Նորայր Դանիելյան

Էլ. Փոստ` european-studies@brusov.am
________________

ԵՊԼՀ Ժան Մոնե մոդուլ նախագծի հայտարարություն Download
__________________

Առարկայական նկարագիր - էջ 3
Ուսումնական նյութեր - էջ 3
Ժան Մոնե մոդուլ դասընթացի լուսանկարներ - էջ 4 



ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ