Ուսումնական վարչության պետը նույն ինքը ուսումնական գծով պրոռեկտորն է` Գոհար Ավետիսյանը:
Ուսումնական վարչությունը կազմավորվել է 2011 թվականին և ընդգրկում է հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները` ուսումնական գործընթացի դիտարկման բաժինը, լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնը, կարիերայի կենտրոնը, Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը:
Ուսումնական վարչության գործառույթներն են.
- բակալավրիատում և մագիստրատուրայում ուսումնական գործընթացի պլանավորման, կազմակերպման և վերահսկման համակարգում,
- ուսումնական գործընթացին մասնակցող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպում,
- կրթական բարեփոխումների համակարգում,
- բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի կատարման վերահսկում,
- ամբիոնային ծանրաբեռնվածությունների ստուգում և կատարման վերահսկում,
- բակալավրիատի և մագիստրատուրայի դասացուցակների ստուգում ու լսարանային ֆոնդի պլանավորում, լսարանային ֆոնդի օգտագործման արդյունավետության վերահսկում,
- պետական քննական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպում,
- կրթության և գիտության նախարարության համար ուսումնական գործընթացին վերաբերող տեղեկատվական-վիճակագրական տվյալների նախապատրաստում,
- ուսանողների ուսումնաարտադրական, գիտաարտադրական պրակտիկայի կազմակերպում, համապատասխան կազմակերպությունների հետ պայմանավորվածությունների ձեռք բերում և պայմանագրերի կնքում,
- ուսումնական տարվա ընթացքում ուսանողների տեղափոխությունների, 2-րդ մասնագիտության գծով ընդունելության կազմակերպում,
- պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման, մասնագիտական վերապատրաստման և լրացուցիչ կրթության կազմակերպման համակարգում,
- պրոֆեսորադասախոսական անձնակազմի գործունեության ինքնագնահատման և գնահատման գործընթացի կազմակերպում,
- օտարերկրյա համալսարանների, միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների ու այլ միջազգային հաստատությունների հետ համատեղ ուսումնական, կրթական և այլ բնույթի միջազգային ծրագրերի իրականացում` ելնելով համալսարանի ռազմավարական զարգացման պահանջներից ու կարիքներից,
- ուսանողների գիտելիքների միջանկյալ և ամփոփիչ քննությունների անցկացման վերահսկում, նրանց ընթացքում կիրառվող թեստերի Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի չափանիշներին համապատասխանության մշտադիտարկում,
- Եվրախորհրդի լեզվակրթությանն առնչվող ուսումնամեթոդական փաստաթղթերի, նյութերի և գործիքների ներդրում ԵրՊԼՀ-ում,
- ժամանակակից լեզուների ուսումնառության, դասավանդման և գնահատման ոլորտում Եվրախորհրդի հետ համագործակցության ընդլայնում,
- աշխատաշուկայում ԵրՊԼՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացում, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդում ու համագործակցության զարգացում, ԵրՊԼՀ շրջանավարտների միության հետ սերտ համագործակցություն, համատեղ ծրագրերի իրականացում:
Հաշվետվություններ
Հաշվետվություն 2009-2010 ուս.տարվա ձմեռային քննաշրջանի արդյունքների մասին
Հաշվետվություն 2009-2010 ուս.տարվա գարնանային քննաշրջանի արդյունքների մասին
Հաշվետվություն 2010-2011 ուս.տարվա ձմեռային քննաշրջանի արդյունքների մասին
Հաշվետվություն 2010-2011 ուս.տարվա գարնանային քննաշրջանի արդյունքների մասին
Հաշվետվություն 2010-2011 ուս.տարվա ավարտական որակավորման քննությունների մասին














