Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ֆակուլտետներ » Օտար լեզուների Ֆակուլտետ

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Նամակ գրել Տպել PDF
Օտար լեզուների իմացությունն այսօր դարձել է ոչ միայն առավելություն և անհրաժեշտություն, այլև ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու գրավական: Ժամանակակից պայմաններում կրթական համակարգերի փոփոխությունները ենթադրում են նաեւ օտար լեզուների ուսուցման հետ կապված նոր համակարգային մոտեցումներ ու լուծումներ, ուստի ֆակուլտետի ընտրած ուղին է դասախոսական համակազմի ողջ ներուժը ուղղորդել դեպի ուսուցման այնպիսի գործընթացի ստեղծումը, որի արդյունքում կապահովվի բազմալեզու մանկավարժների ու լեզվաբանների պատրաստվածության պատշաճ մակարդակ: 
 
Օտար լեզուների ֆակուլտետը (ՕԼՖ) վերաստեղծվել է 2004 թվականին՝ նախկինում համալսարանում գործող Օտար լեզուների  (1-2-րդ կուրսեր) և Ռոմանագերմանական լեզուների (3-5-րդ կուրսեր) ֆակուլտետների միավորման արդյունքում:
 

Օտար լեզուների ֆակուլտետն այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ամենամեծ ֆակուլտետն է, որտեղ ուսում է ստանում շուրջ  2000 ուսանող: Ֆակուլտետի առաքելությունն է պատրաստել օտար լեզուների իմացությամբ բարձրակարգ մանկավարժներ ու լեզվաբաններ, որոնք մրցունակ կլինեն թե' հայաստանյան և թե' արտերկրի աշխատաշուկայում: 

Օտար լեզուների ֆակուլտետի և վերջինիս կազմում ընդգրկված ստորաբաժանումների նպատակն է ուսանողի համար ապահովել գիտահետազոտական պատշաճ մակարդակ, մշակել ու առաջնորդվել լեզուների իմացության համաեվրոպական չափանիշներին համապատասխան նոր ծրագրերով ու դասավանդման գործընթացի նոր մոտեցումներով, որոնք կնպաստեն ֆակուլտետում սովորող ուսանողի լեզվական հմտությունների և իրազեկությունների ձևավորմանն ու զարգացմանը:

 


ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ