Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ֆակուլտետներ » Միջմշակութային հաղորդակցության Ֆակուլտետ » Գործունեություն

Գործունեություն

Նամակ գրել Տպել PDF
2004 թվականին ստեղծված Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետը իր գործունեության ընթացքում  հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել ինչպես Հայաստանում այնպես էլ արտասահմանում:
Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը պատրաստում է մասնագետներ, որոնք ստանում են լեզվաբանի և երկրագետի, քաղաքագետի, թարգմանչի, լրագրողի, հոգեբանի և այլ հումանիտար ուղղվածություն ունեցող արդիական մասնագիտացումներով որակավորում:   Ֆակուլտետի նպատակն է ապահովել ուսանողի «միջմշակութային» իրազեկությունը, զինել գիտելիքներով, որոնք թույլ կտան ուսանողին ձեռք բերել մոտեցումներ կամ վարքագիծ, որը կապված է տարբեր մշակույթների փոխգործունեության հետ:

Ընտրելով քաղաքագիտություն, երկրագիտություն, միջազգային տուրիզմ, միջազգային լրագրություն, հոգեբանություն և այլ մասնագիտություններ, ֆակուլտետի ուսանողները զուգահեռ ուսումնասիրում են երկու օտար լեզու` հետագայում դառնալով մրցունակ մասնագետներ աշխատաշուկայում, ինչն էլ ֆակուլտետի առավելությունն է:
Միջմշակութային հաղորդակցությունը անհնար է պատկերացնել առանց լեզվաբան – թարգմանիչների:  Թարգմանչական բաժինը ֆակուլտետի հիմնաքարային մասնագիտություններից մեկն է: Թարգմանչական բաժնի ուսանողները ուսումնասիրում են «Թարգմանչական գործ» որակավորման համար պահանջվող բոլոր տեսական և գործնական առարկաները. «Թարգմանության տեսության ներածություն», «Թարգմանության տեսության հիմունքներ», «Թարգմանական մեթոդներ» և այլն:
 
2004 թվականից սկսած` ֆակուլտետը ներմուծել է դասավանդման նոր և արդյունավետ մեթոդներ, բարեփոխել ուսումնական պլաններն ու ծրագրերը` դրանք համապատասխանեցնելով կրթության նկատմամբ առաջադրվող ժամանակակից պահանջներին: Ուսումնասիրվող առարկաները միտված են ապահովել լեզվաբանությունը` որպես մասնագիտություն ուսումնասիրող ուսանողներին անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներով «լեզվաբանություն» մասնագիտությանը հարակից հումանիտար գիտակարգերում: Ուսուցումն իրականացվում է բավականին լայն համատեքստում` նախանշելով այն գաղափարը, թե ինչպես տարբեր գիտակարգերից ստացված գիտելիքները կարող են օգնել ուսանողին արագ և հեշտ կողմնորոշվել ոչ միայն լեզվական տարբեր հարցերում, այլ նաև կարողանալ վերլուծություններ կատարել, բացատրել և նկարագրել մշակութային տարբեր իրողություններ:
Քանի որ մշակույթը ոչ միայն հաղորդակցության ստեղծող է, այլև հաղորդակցության արդյունք, հետևաբար միջմշակութային հաղորդակցության պատշաճ ընկալումն ու գնահատումը կարևոր գործոն է միջմշակութային դրական հարաբերություններ խթանելու և լեզվական հաղորդակցական ունակություններ զարգացնելու հարցում: Ուստի «Միջմշակութային հաղորդակցություն» առարկան ֆակուլտետի բոլոր մասնագիտացումների համար հիմնարար առարկա է:
 
Ֆակուլտետում դասավանդում են բարձրակարգ մասնագետներ, վաստակաշատ մանկավարժներ, ովքեր հաջողությամբ իրականացնում են ուսումնամեթոդական եւ գիտական գործունեություն: Ուսումնառության ընթացքում ուսանողները հնարավորություն ունեն լսելու ոչ միայն ԵՊԼՀ-ի դասախոսներին, այլև ՀՀ-ում միջազգային կառույցների ղեկավարների, դեսպանների, օտարերկրյա մասնագետների դասախոսությունները: Ուսուցումն իրագործվում է լեզուների իրազեկության համաեվրոպական չափանիշներով`  առաջնահերթ նպատակ  դարձնելով միջմշակութային հաղորդակցությունը: 
Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության Ֆակուլտետում սովորում է 1126 ուսանող:
Ֆակուլտետում առաջին օտար լեզվին զուգահեռ ուսուցանվում են նաև հետեւյալ օտար լեզուները` ըստ ուսանողների ընտության.
  • գերմաներեն
  • ֆրանսերեն
  • իսպաներեն
  • իտալերեն
  • պարսկերեն
  • չինարեն
  • թուրքերեն
Ֆակուլտետի շրջանավարտներն այսօր պահանջված մասնագետներ են հայրենական և միջազգային աշխատաշուկայում: Նրանք հաջողությամբ աշխատում են ամենատարբեր ոլորտներում` գիտական-ուսումնական հաստատություններում, պետական կառավարման մարմիններում, միջազգային կազմակերպություններում, առաջատար ԶԼՄ-ներում:

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ