Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ֆակուլտետներ » Ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների Ֆակուլտետ » Գործունեություն

Գործունեություն

Նամակ գրել Տպել PDF

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը 1935 թ. փետրվարի 4-ին  հիմնադրված Ռուսական պետական երկամյա մանկավարժական ինստիտուտի հետնորդն է: Դեռ այդ տարիներին ինստիտուտի հիմնական նպատակն էր պատրաստել ռուսաց լեզվի բարձրակարգ մասնագետներ, ուստի և 1937թ-ի առաջին շրջանավարտները ռուսաց լեզվի մասնագետներ էին:

 

Տարեցտարի դասավանդվող լեզուների ցանկի ընդլայնման հետ մեկտեղ (սկզբում` Ռուսաց լեզվի և օտար լեզուների պետական մանկավարժական  ինստիտուտում, հետագայում` Պետական լեզվաբանական համալսարանում) ձևավորվեց նաև «ռուսական» ֆակուլտետ, որը հանձն էր առել դպրոցների, ինստիտուտների և մի շարք գիտական հաստատությունների համար ռուսագետների պատրաստման գործը: Տարբեր տարիներ ֆակուլտետը կրել է տարբեր անվանումներ` Ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ,  Ռուսաց լեզվի և օտար լեզուների ֆակուլտետ (ստեղծվել է 1969 թ. ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի ռուս-անգլիական բաժնի հիման վրա և գործել է մինչև 1992 թվականը ): 1992 թ-ից սկսած` ֆակուլտետը կրում է «Ռուսաց լեզու, գրականություն և օտար լեզուներ» անվանումը (այսուհետ` ՌՕԼՖ):

 

Այսօր, ընդհանուր առմամբ Հայաստանի բարեփոխվող բարձրագույն կրթության համակարգի և մասնավորապես ԵՊԼՀ-ի առաջ դրվող մասնագիտական պահանջների համատեքստում ֆակուլտետում ծավալվում է բազմաբնույթ գործունեություն տարբերակված մասնագետների պատրաստման ուղղությամբ: ՌՕԼ ֆակուլտետը միևնույն ժամանակ շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը ռուսաց լեզվի մասնագետների պատրաստման գործում: Այդ առումով ՌՕԼ  ֆակուլտետը  կարող է համարվել ԵՊԼՀ-ի հասակակից:

 

Հայաստանի տարածքում ռուսաց լեզվի ուսումնասիրությունը միշտ ունեցել է կարևոր նշանակություն, ինչը պայմանավորված է  Ռուսաստանի և Հայաստանի միջև պատմականորեն ձևավորված քաղաքակրթական բարեկամությամբ և համագործակցությամբ: Հարյուրամյակներ շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը հանդիսանում են տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում հավատարիմ գործընկերներ: Վերջին 20 տարիների ընթացքում ռուսաց լեզուն հանդես է գալիս որպես հաջողակ գործնական կապերի, տնտեսական և մշակութային համագործակցության զարգացման գրավական ողջ հետսովետական տարածաշրջանում, մասնավորապես ԱՊՀ երկրներում: Միջմշակութային, տնտեսական  և քաղաքական կապերի հետագա զարգացման համար անհրաժեշտ են  լեզվաբանության, երկրագիտության, թարգմանչական գործի բնագավառներում այնպիսի բարձրակարգ մասնագետներ, ովքեր զինված կիլինեն ռուսաց լեզվից, ռուս գրականությանից և մշակույթից հարուստ գիտելիքներով և, դրա հետ մեկտեղ օժտված կլինեն միջմշակութային և միջանձնային հաղորդակցության կայացման համար անհրաժեշտ ունակություններով: Հենց այդ որոկներով օժտված մասնագետներ է պատրաստելու նպատակ է դրել իր առջև Ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների ֆակուլտետը:

Ֆակուլտետի հետագա զարգացման, ուսումնական գործընթացի պլանավորման և ռազմավարական և ընթացիկ պլանավորման մի շարք այլ հարցեր (տես` «Ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների ռազմավարական ծրագիր և գործողությունների պլան 2011-2016 տտ.») քննարկվում և իրենց լուծումն են ստանում Ֆակուլտետի Խորհրդի նիստերի ժամանակ, որի անդամներ են ոչ միայն ֆակուլտետի առաջատար մասնագետները, այլև լավագույն ուսանողները:

Ամեն տարի ֆակուլտետում մասնագիտական կրթություն են ստանում 400-600 ուսանողներ, որոնց թվում բազմաքանակ են նաև արտասահմանցի ուսանողները` մեծամասամբ ԱՊՀ երկրների` հիմնականում հայկական Սփյուռքի ներկայացուցիչ-երկրների, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և այլ երկրների քաղաքացիները:

Ուսումնական գործընթացն իրականացվում է ՌՕԼ ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումների` Ռուս և սլավոնական լեզվաբանության  և Գրականագիտության ամբիոնների, ինչպես նաև ԵՊԼՀ այլ ամբիոնների լավագույն մասնագետների ուժերով: Այստեղ հատկապես պետք է նշել

  • Մանկավարժության և լեզուների դասավանդման ամբիոնը
  • ՅՈՒՆԵՍԿՕԻ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնը
  • Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնը

 

Օտար լեզուների ամբիոնները (Անգլերենի հաղորդակցման,  Անգլերենի հնչյունաբանության և քերականության, Գերմաներենի, Ֆրանսերենի ամբիոնները) ապահովում են լեզվի իմացության (բանավոր խոսք, գրավոր խոսք, խոսքի ընկալում, ընթերցանություն) բարձր մակարդակ (նվազագույնը B2 մակարդակ` համաձայն Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական` CEFR համակարգի):

Լեզուների ուսումնառությունն ընթանում է լեզվակիրների մշակույթի բազմակողմանի ուսումնասիրությանը զուգահեռ: Վերջինս ապահովում են ֆակուլտետին կից գործող հետևյալ կենտրոնները `

  • Ռուսաստանի երկրագիտության և մշակույթի կենտրոն
  • Ադամ Միցկևիչի անվ. լեհերենի և մշակույթի կենտրոն
  • Սբ. Կիրիլի և Մեֆոդիի անվ. բուլղարերեն լեզվի և մշակութիկենտրոն

 

Խորհրդանշական է, որ ֆակուլտետի ամենասիրելի տոներից մեկը Սլավոնական գրերի օրն է, որն ամեն տարի մայիսի 24-ին մեծ եռանդով է նշվում բուհում: Տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումներն պատվում են իրենց ներկայությամբ Հայաստանում սլավոնական երկրների դիվանագիտական առաքելությունն իրականացնող  դեսպանները և դեսպանատների ներկայացուցիչները:

                   

Ֆակուլտետի ուսանողների լեզվական բազմազանությունը ներդաշնակորեն լրացնում է ԵՊԼՀ-ի բազմալեզվական և բազմամշակութային միջավայրը:

Բակալավրիատի ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները հնարավորություն ունեն շարունակելու ուսումը ԵՊԼՀ-ի, ինչպես նաև ԱՊՀ երկրների և ՀՀ այլ բուհերի մագիստրատուրայում, մասնավորապես ՌԴ և Հումանիտար համագործակցության միջազգային ֆոնդի գրանտներին արժանացած շրջանավարտները սովորում են  ԱՊՀ ցանցային համալսարանում  «Բանասիրություն»  մասնագիտությամբ:

Նման ակադեմիական շարժունակությունը ապահովվում է ֆակուլտետի միջբուհական և միջազգային կապերի շնորհիվ: Ֆակուլտետի մշտական արտասահմանյան  գործընկերներն են`

  • Ռուսաստանի գիտության և մշակույթի ներկայացուցչությունը
  • «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ» զարգացման ֆոնդի հայաստանյան մասնաճյուղը
  • Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվ. պետական համալսարանը, այդ թվում`
  • ՄՊՀ միջազգային կրթության կենտրոնը
  • Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանը
  • Րյազանի Ս.Ա.Եսենինի անվ. պետական համալսարանը
  • Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանը
  • Ստավրոպոլի պետական համալսարանը
  • Մինսկի պետական լեզվաբանական համալսարանը
  • Սոֆիայի Սբ. Կիրիլի և Մեֆոդիի անվ. համալսարանը

     

Ֆակուլտետը ժամանակ առ ժամանակ կազմապերպում է միջազգային գիտաժողովներ: Բացի 1962 թ. ավանդական դարձած Բրյուսովյան ընթերցումներից (2010թ.), անցկացվում են նաև Գրիբոյեդովյան (2008թ., 2009թ.) և Ջիվիլեգովյան ընթերցումներ, ինչպես նաև այլ միջազգային գիտաժողովներ և սեմինարներ`

  • «Ռուսաց լեզուն և գրականությունը Հայաստանի կրթական համակարգում. խնդիրներ ու զարգացման հեռանկարներ» (2008թ., հոկտեմբեր)
  • «Գոգոլն ու ժամանակակից պատմամշակութային տարածքը»` նվիրվածռուս մեծ գրողի 200-ամյակին (2009թ., ապրիլ)
  • Ռուսերենի` որպես օտար լեզվի դասավանդման արդիական ասպեկտները (2009թ., ապրիլ)
  • Գիտական-գործնական սեմինար ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների համար (2009թ., հոկտեմբեր)
  • «Հասարակական-քաղաքական և մշակութային գործընթացները ժամանակակից Ռուսաստանում» (2010թ., նոյեմբեր)

 

Ֆակուլտետի մասնագետները մշտապես իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանակում ինչպես Երևանի (ԵՊՀ, ՀՌՀ, Խ.Աբովյանի անվ. ԵՊՄՀ ), այնպես էլ ՀՀ այլ մարզերի գործընկերր-բուհերի հետ (Գավառի պետական համալսարան, Գյումրու պետական մանկավարժական համալսարան և Վանաձորի պետական մանկավարժական համալսարան):

 

Ֆակուլտետում հաճախ կազմակերպվում են ուսանողական միջոցառումներ (ստեղծագործական երեկոներ, ինտելեկտուալ և գործնական խաղեր, մրցույթներ, վիկտորինաներ), որոնց մասնակցում են ոչ միայն  ՌՕԼ ֆակուլտետի, այլև բուհի այլ ֆակուլտետների, ինչպես նաև ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի և ՀՌՀ Բանասիրական ֆակուլտետի ուսանողները, Երևանի միջնակարգ դպրոցների աշակերտները (“Ռուս բանասիրության փառատոն”, “Մենք խոսում ենք ռուսերեն” խաղ և այլն ):

  

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

ՌՕԼ ֆակուլտետում գործում են հետևյալ մասնագիտությունները`

031100-Լեզվաբանություն

032400-Ռուսաց լեզու և գրականություն

031200-Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն

032300-Թարգմանություն և թարգմանչական գործ

 

Վերջին երկու մասնագիտությունները, որոնք սկսել են գործել 2009թ-ից, ուղղված են պատրաստելու մասնագետներ գրեթե բոլոր այն ուղղություններով, որոնք առաջարկվում են բուհի մյուս երկու ֆակուլտետներում:

 

Ֆակուլտետում ուսանողների մասնագիտական պատրաստումն իրականացվում է  5 ուսումնական ծրագրերով, որոնցից մեկը` «Ռուսաց լեզու և գրականություն» ծրագրի շրջանակներում  գործող «Ռուսերենի` որպես օտար լեզվի դասավանդում» մասնագիտացված դասընթացը,  նախատեսված է արտասահմցի ուսանողների համար: Բացի այդ, ֆակուլտետում իրականացվում են նաև անհատական ուսումնական  հետագիծ-ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս ընդլայնելու շրջանավարտների մասնագիտական ուղղվածությունը, ինչն էլ իր հերթին բարձրացնում է վերջիններիս մրցունակությունը աշխատաշուկայում:

Ֆակուլտետի շրջանավարտները, կախված մասնագիտական ուղղվածությունից, ստանում են համապատասխանաբար լեզվաբանության (այդ թվում նաև թարգմանիչները), մանկավարժության  կամ բանասիրության և լեզվաբանության և հաղորդակցության բակալավրի աստիճան:

Ուսումնական ծրագրերը կազմված են պարտադիր և կամընտրական դասընթացներից (ինչպես ընդհանուր հումանիտար, այնպես էլ մասնագիտական բնույթի):

Ընդհանուր հումանիտար դաընթացների պարտադիր առարկայացանկ

«Հայ քաղաքական պատմություն», «Ինֆորմատիկա», «Հայոց լեզու», «Փիլիսոփայություն» (1-ին կուրս), «Ռուսաստանի երկրագիտություն» (2-րդ կուրս), «Տրամաբանություն» («Լեզվաբանություն» և «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտությունների համար, 3-րդ կուրս), «Ռուս գրականություն» («Լեզվաբանություն», «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն», «Թարգմանչական գործ», 5-6-րդ կիսամյակներ), «Հայ գրականություն» («Ռուսաց լեզու և գրականություն», «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն», «Թարգմանչական գործ», 5-րդ կամ 7-րդ  կիսամյակներ), «Արտասահմանյան գրականություն»   («Ռուսաց լեզու և գրականություն», 5-6-րդ կիսամյակներ), «Մեծ Բրիտանիայի պատմություն և մշակույթ» կամ  «2-րդ օտար լեզվի երկրի պատմություն և մշակույթ» («Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն», «Թարգմանչական գործ», 6-րդ կամ 7-րդ կիսամյակներ):

Կամընտրական դասընթացների ցանկ

«Կրոնի պատմություն» / «Բարոյագիտություն», «Համաշխարհային մշակույթ» / «Ազգային մշակույթ»  (1-ին կուրս), «Տրամաբանություն» / «Տնտեսագիտություն» («Ռուսաց լեզու և գրականություն», «Թարգմանչական գործ», 3-րդ կուրս)

 

 

 

Մասնագիտությունների պարտադիր մասնագիտական առարկայացանկ

 


Ռուսաց և 2-րդ օտար լեզուների գործնական դասընթացներ (2-րդ օտար լեզվի դեպքում յուրաքանչյուր մասնագիտության համար հատկացվում է համապատասխան ժամաքանակ և  կրեդիտ:

 

«Լեզվաբանություն» մասնագիտության համար պարտադիր դասընթաց է նաև 3-րդ օտար (սլավոնական) լեզուն:

 

Գործնական դասընթացների նպատակն է կատարելագործել ուսանողների լեզվական ունակությունները բոլոր խոսքային գործունեությունների մակարդակներում: 

 

 

Թարգմանիչների մասնագիտական պատրաստման գործում,  բացի գործնական դասընթացներից, որոնք նախատեսում են տեքստի մեկնաբանում և վերլուծում 3 լեզուներով, հատուկ և կարևոր տեղ է զբաղեցնում «Եռալեզու թարգմանության հմտություններ» գործնական դասընթացը (ռուսերեն հայերեն, անգլերեն, 4-7-րդ կիսամյակներ):

 

Ընդհանուր լեզվաբանական բլոկից բոլոր մասնագիտությունների համար նախատեսված է «Լեզվաբանության ներածություն» դասընթացը (2-րդ կուրս):

 

Մյուս դասընթացները բաշխվում են ըստ մասնագիտական ուղղվածության`

 

  • «Ընդհանուր լեզվաբանություն» («Լեզվաբանություն» և «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն», 6-7-րդ կիսամյակներ)
  • «Ընդհանուր և տիպաբանական լեզվաբանություն» («Թարգմանչական գործ», 6-7-րդ կիսամյակներ)
  • «Հոգելեզվաբանություն և հաղորդակցման տեսություն» («Ռուսաց լեզու և գրականություն», 6-7-րդ կիսամյակներ)
  • «Միջմշակութային հաղորդակցության հիմունքներ» («Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն», «Թարգմանչական գործ», 6-րդ կիսամյակ), «Թարգմանության ներածություն», «Թարգմանության տեսության հիմունքներ», «Թարգմանության մեթոդներ», («Թարգմանչական գործ», համապատասխանաբար 2-րդ, 4-րդ, 6-րդ կիսամյակներ)

 

«Ժամանակակից ռուսաց լեզու» («Լեզվաբանություն» և «Ռուսաց լեզու և գրականություն») և «Ժամանակակից ռուսաց լեզվի զուգադրական ուսումնասիրութուն» («Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» և «Թարգմանչական գործ») տեսական դասընթացները բաժանվում են հետևյալ կերպ`

 

  • «Ժամանակակից ռուսաց լեզվի բառագիտություն» (2-րդ կիսամյակ)
  • «Ժամանակակից ռուսաց լեզվի ձևաբանություն» (4-5-րդ կիսամյակներ)
  • «Ժամանակակից ռուսաց լեզվի շարահյուսություն» (6-7-րդ կիսամյակներ)
  • «Զուգադրական բառագիտություն և բառակազմություն» (3-րդ կիսամյակ)
  • «Զուգադրական քերականություն (ձևաբանություն և շարահյուսություն)»

 

Բոլոր մասնագիտությունների համար ընդհանուր  է «Ժամանակակից ռուսաց լեզվի ոճաբանություն և խոսքի մշակույթ» դասընթացը (7-րդ կիսամյակ), որը նյութի տեսական ամփոփման հետ մեկտեղ նախատեսում է նաև խոսքային ունակությունների բարելավում ավելի բարձր մակարդակում (7-րդ կիսամյակ):

 

Ռուսերենի  տարաժամանակյա ուսումնասիրությունը ներկայացված է հետևյալ դասընթացներով`

  • «Հին սլավոներեն» («Լեզվաբանություն» և «Ռուսաց լեզու և գրականություն» 2-րդ կիսամյակ)
  • «Ռուսաց լեզվի պատմական քերականություն» (7-րդ կիսամյակ)

«Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության պարտադիր մասնագիտական դասընթացներն են նաև`

  • «Գրականագիտության ներածություն» (1-ին կիսամյակ)
  • «Ռուս գրականություն» (2-7-րդ կիսամյակներ)
  • «Մանկավարժություն» (3-4-րդ կիսամյակներ)
  • «Հոգեբանություն» (4-րդ կիսամյակ)
  • «Կրթության կառավարում և պլանավորում» (5-րդ կիսամյակ)
  • «Լեզուների դասավանդման մեթոդիկա» (6-7-րդ կիսամյակներ

 

«Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտության պարտադիր մասնագիտական դասընթացներն են նաև`

  • «Երկրագիտության ներածություն», «Ռուսաստանի աշխարհագրություն» (2-րդ կիսամյակ)
  • «Ռուսաստանի քաղաքակրթական բազմազանություն» (5-րդ կիսամյակ)
  • «Ռուսաստանի պատմություն», «Ռուսաստանի տնտեսական աշխարհագրություն» (4-րդ կիսամյակ)
  • «Ռուսաստանի քաղաքական համակարգ», «Սլավոնական էթնոմշակութային աշխարհ», «Եվրոպայի նորագույն պատմություն» (6-րդ կիսամյակ)

 

Ուսուցումն իրականացվում է կրեդիտային համակարգով, ինչը ստեղծում է կրեդիտների կուտակման և փոխանցման (European Credit Transfer System) հնարավորություն և հանդիսանում է ակադեմիական շարժունակության գրավական: Ուսանողները գնահատվում են 100  միավորային  սանդղակով, ընդ որում նվազագույն դրական շեմը 60 միավորն է:


Ռազմավարական ծրագիր

Ուսումնական պլաններ

Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության բակալավր
Թարգմանչական գործ (Ռուսերեն-անգլերեն-հայերեն)


Լեզվաբանություն` օտար լեզու (ռուսերեն)

Օտար լեզու և գրականություն (ռուսերեն)

Ռուսաստանագիտություն

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ