Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » ՏՏ վարչություն

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նամակ գրել Տպել PDF

Վարչության գործունեության նպատակը
 

Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գործունեության նպատակն է համալսարանում ուսումնական գործընթացն ապահովելու համար տեղեկատվական տեխնոլոգիաների, համա­կար­գիչ­ների,  սերվերների,  հա­մա­կարգչային սարքավորում­նե­­­րի, տեղային և Ինտերնետ ցանցի, ուսումնա-տեխնի­կական միջոցների սպասարկումն ու վերազինումը, ինչպես նաև տեղեկատվական կրթական և վեբ տեխնոլոգիաների զարգացումն ու սպասարկումը:

 

Վարչության կառուցվածքը
 

Վարչությունը կազմված է 3 բաժիններից՝

  1. համակարգչային և ցանցային տեխնոլոգիաների (ՀՑՏ),
  2. ուսումնա­տեխնիկական միջոցների ապահովման (ՈՒՏՄԱ),
  3. տեղեկատվական կրթական և վեբ տեխնոլոգիաների (ՏԿՎՏ)։

 

Վարչության գործունեության հիմնական խնդիրները
 

  • Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման ռազմա­վարության մշակում և իրագործում,
  • Համակարգիչների և ծրագրային փաթեթների անխափան և արդյունավետ աշխատան­քի կազմակերպում,
  • Համակարգիչների և համակարգչային ու էլեկտրոնային սարքավորումների պարբե­րա­բար ստուգում և կենտրոնի հնարավորության սահմաններում հայտնաբերված անսար­քու­թյուն­ների վերացում,
  • Համակարգիչների ծրագրային փա­թեթների տե­ղա­դրում, թեստավորում և նո­րա­ցում,
  • Տեղային համակարգչային ցանցի ղեկավարում և ընդլայնում,
  • Էլեկտրոնային փոստի շահագործման ապահովում,
  • Համաշխարհային Ինտերնետ ցանցի հետ կապի ապահովում,
  • Նոր համակարգիչների, համակարգչային սարքավորումների, տեխնիկական միջոց­ների, տեսալսողական սարքավորումների ու ծրագրային փաթեթների ձեռք բերման հայտերի ու տեխնիկական նկարագրերի նախապատրաստում և ԵրՊԼՀ-ի տարբեր ստորաբաժանումներում ու լսարաններում սարքերի ու փաթեթների տեղադրում,
  • Տեսալսողական նյութերի մշակում ու թվայնացում, ֆոտո և վիդեո նկա­րա­հանումների կազմակերպում,
  • Համալսարանի կայքի կառավարում,
  • Էլեկտրոնային ուսուցման համակարգի կառավարում,
  • Էլեկտրոնային թեստային համակարգի կառավարում, թեստերի պատրաս­տում և թեստերի պատրաստման աջակցություն,
  • Ուսանողների գնահատման էլեկտրոնային համակարգի կառավարում,
  • Համալսարանի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի կառա­վա­րում,
  • Դասախոսների կողմից էլեկտրոնային ուսուցողական նյութերի ու նրանց բովան­դա­կության պատրաստման օժանդակություն և նախապատրաստում,
  • Տեղեկատվական նոր կրթական տեխնոլոգիաների ուսումնասիրում և ներ­դրում,
  • Համալսարանի բակալավրիական, մագիստրոսական, ասպիրանտական, ինչ­պես նաև դասախոսների որա­կավորման բարձրացման բաժիններում տեղե­կա­տվական տեխնոլոգիաներին վերաբերող դասընթացների կազմակերպում ու անցկացում,
  • Համալսարանի աշխատակազմի համար ՏՏ դասընթացների կազմա­կերպում ու անցկացում։

 

ՏՏ վարչության կանոնադրությունը հաստատվել է 26.10.2012թ-ի գիտխորհրդի N2 նիստի որոշմամբ:

 

ՏՏ վարչության ղեկավար 

տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վ. Վարդանյան (vvardan@brusov.am)

 

Վարչության կազմի մեջ մտնում է նաև հետևյալ հաստիքը.

  • Գնահատականների մուտքագրման ու պահպանման համակարգի մասնագետ՝ Մարինե Հովսեփյան (registrary@brusov.am )

 

Կապ վարչության հետ

հեռախոս 582042 ներքին 110

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ