Կամավորական աշխատանքի էությունը
Ապրիլի 4-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկեց խորագրով եռօրյա դասընթացը, որը կազմակերպել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագրի աջակիցն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID)։ Կորպուսը հիմնադրվել է 1961 թ. ԱՄՆ նախագահ Ջոն. Ֆ. Քենեդիի կողմից: Կորպուսը Հայաստանում սկսել է գործել 1992թ.-ից` ՀՀ կառավարության հրավերով:
ծրագրի նպատակն էր երիտասարդների շրջանում կամավորականության մասին իրազեկության բարձրացումը, բնակչության, հատկապես երիտասարդների կամավոր մասնակցությունը համայնքային աշխատանքներին։ խորագրով եռօրյա դասընթացին մասնակցում է ավելի քան 35
երիտասարդ, այդ թվում՝ ՀՀ պետական բուհերից ուսանողներ, ԱՄՆ Խաղաղության կորպուսի ամերիկացի կամավորներ և հանրապետության մարզային համայնքների(Գյումրի, Սպիտակ, Չարենցավան, Արտաշատ, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Սևան, Ապարան, Թեղենիկ, Դսեղ և այլն) ներկայացուցիչներ։
Մեր համալսարանից նույնպես 4 ուսանողներ ունեցան իրենց ակտիվ մասնակցությունը այդ դասընթացին/Հասմիկ Ներսիսյան, Մարթա Անտոնյան, Լիլիթ Մուրադյան և Անի Սահակյան/: Մեր ուսանողներն նաև իրենց օգնությունը ցուցաբերեցին ինչպես թարգմանչական, այնպես էլկազմակերպչական հարցերում:
Համոզված ենք, որ մեր ուսանողները իրենց ձեռք բերած գիտելիքները և հմտությունը կօգտագործեն ԵՊԼՀ ուսանողական խորհրդի աշխատանքները էլ ավելի լավ կազմակերպելու համար:
Խոջալուն սովի և կրակի միջև
Ս.թ. ապրիլի 4-ին ԵՊԼՀ-ի նիստերի դահլիճում ՀՀ ՊՆ առընթեր հասարակակն խորհրդի անդամ, ԵՊԼՀ
մանկավարժության և լեզուների դասավանդաման մեթոդիկայի ամբիոնի ավագ դասախոս հ.գ.թ. Դավիթ Ջամալյանի և ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ “Խոջալուն սովի և կրակի միջև ” ֆիլմի դիտում և քննարկում: Կինոդիտմանը մասնկացում էին ԵՊԼՀ բակալավրատի տարբեր ֆակուլտետներից 70 ուսանող: Հանդիպմանը ներկա էր նաև քաղաքագետ Մելիք Շահնազարյանը:
Նախքան ֆիլմը դիտելը Դ. Ջամալյանը և Մ. Շահնազարյանը մեր ուսանողներին ներկայացրեցին որոշ մանրամասներ ֆիլմի մասին: Մեր ուսանողները սկսեցին լարված հետևել ֆիլմի ողջ ընթացքին, քանի որ պատմության նոր դրվագներ էին ցուցադրվում, որոնց այժմյա սերունդը ծանոթ չէր: Կինոդիտմանը հաջորդեց քննարկումը, որի ժամանակ մեր ուսանողների ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Ուսանողների շատ ոգևորված և տպավորված էին, ինչը շատ ողջունելի է և հիմք է հանդիսանում նորանոր նմանատիպ ծրագրերի ձեռնակման համար, քանի որ այսպիսի նախաձեռությունները օգնում են սերմանել հայրենասիրություն երիտասարդների մեջ:














