Топ ссылки

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Вы здесь: Главная » Объявления

ԵՊԼՀ ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

Написать письмо Печать PDF

«Երևանի  Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի տնօրենի (այսուհետ` ռեկտոր) թափուր պաշտոնի համար:

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն գիտական աստիճան և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա պետական կառավարման կամ բուհում վարչական աշխատանքային ստաժ:

Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) ինքնաառաջադրման դեպքում` գրավոր դիմում, իսկ ԵՊԼՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում` կառուցվածքային ստորաբաժանման որոշումն առաջադրելու մասին և հավակնորդի գրավոր համաձայնությունը,

բ) մեկ գունավոր լուսանկար` 3x4 չափսի,

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,

դ/ անձնական տվյալների թերթիկ, որտեղ պետք է նշված լինի մշտական բնակության հասցեն, քաղաքային և/կամ բջջային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն,

ե) բարձրագույն կրթության դիպլոմի և գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենները,

զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

է) հրատարակված գիտական աշխատանքների, գրքերի, մեթոդական ձեռնարկների և այլ աշխատությունների ցուցակ,

ը) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե այն գործում է),

թ) հավակնորդի գործունեության ծրագիր՝ փակ և իր կողմից ստորագրված ծրարով, որը բացվում է փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետից հետո:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2017թ. հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 20-ը` ժամը 09:00-ից 18.00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին՝ առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0002, Թումանյան 42, ԵՊԼՀ, Առաջին մասնաշենք, թիվ 304 աշխատասենյակ, Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Հ. Փիլավջյան):

Մրցույթը տեղի կունենա 2017 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: 

Թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ռեկտորի նշանակման և նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանվում է ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Հասմիկ Փիլավջյանին (հեռ.՝ 010-53-22-39, sciencesec@brusov.am/">sciencesec@brusov.am/:

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ

БаннерБаннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер