Топ ссылки

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Вы здесь: Главная » Объявления

ԵՊԼՀ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

Написать письмо Печать PDF

ԵՊԼՀ-ն հայտարարում է բաց մրցույթ՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի փիլիսոփայության և պատմության ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար:

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի փիլիսոփայության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել գիտամանկավարժական աշխատանքային փորձ ունեցող այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտական կոչում և/կամ աստիճան:

Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

 ա) գրավոր դիմում ռեկտորի անունով,

բ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լուսանկարով (3x4 չափի), որում նշված է մշտական բնակության հասցեն, քաղաքային կամ բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն,

գ) տեղեկանք և բնութագիր վերջին աշխատանքի վայրից,

դ) ինքնակենսագրություն,

ե) հրատարակված գիտական աշխատանքների, գրքերի, մեթոդական ձեռնարկների և այլ աշխատությունների ցուցակ,

զ) բարձրագույն կրթության դիպլոմի (դիպլոմների) և գիտական աստիճանը և/կամ կոչումը հավաստող վկայականի պատճեններ,

է) թեկնածուի կողմից ներկայացված ամբիոնի գործունեության և ամբիոնի գծով իրականացվող ՄԿԾ-ների արդիականացման վերաբերյալ ծրագիր՝ փակ և իր կողմից ստորագրված ծրարով (5-7 էջերիսահմաններում): 

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2018թ. հոկտեմբերի29-ից մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ` ժամը 09:00-ից 18:00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի խորհրդի քարտուղարին՝ առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0002, Թումանյան 42, ԵՊԼՀ, առաջին մասնաշենք, թիվ 1202 աշխատասենյակ, ՍԳՍ ֆակուլտետի խորհրդի քարտուղար Գ. Բարսեղյան):

Մրցույթը տեղի կունենա 2018թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին,ԵրևանիՎ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԼՀ ՍԳՍ ֆակուլտետի խորհրդի քարտուղար ԳայանեԲարսեղյանին  /հեռ.՝ 011-300-130 /ներ. 2-41/, էլ. փոստ՝ barseghyan@yahoo.com/">barseghyan@yahoo.com/:

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական

Լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ

БаннерБаннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер