Топ ссылки

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Сентябрь 2018 >
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Новости

«Թարգմանության հիմունքներ և մեթոդներ» թեմայով սեմինարների շարք ԵՊԼՀ-ում

Написать письмо Печать PDF

Սեպտեմբերի 13-ից 28-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գերմաներենի ամբիոնի հրավերով և «ԴԵ-Ա-Ա-ԴԵ»-ի ("DAAD"՝գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) աջակցությամբ՝ գիտական սեմինարների շարք անցկացնելու նպատակով, մեր համալսարան են ժամանել Գերմանիայի Դաշնային Հայդելբերգի համալսարանի թարգմանաբանության ինստիտուտի տնօրեն,  պրոֆեսոր Վահրամ Աթայանը, պրոֆեսոր Յորն Ալբրեխտը, դոկտոր Անե Վեբերը և Դանիել Մորետին:

«Թարգմանության հիմունքներ և մեթոդներ» խորագրով սեմինարներն անցկացվում են 3 փուլով:

1-ին փուլը վարում է ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վահրամ Աթայանը:

2-րդ փուլում աշխատանքները կշարունակեն դոկտոր Անե Վեբերն ու Դանիելե Մորետին: Անե Վեբերը կանդրադառնա գերմաներենի բառակազմության և թարգմանության առանձնահատկություններին:

3-րդ փուլում սեմինարների շարքը թարգմանության տեսության վերլուծություններով և գործնական թարգմանության խնդիրներին անդրադարձով կամփոփի ականավոր լեզվաբան պրոֆեսոր Յորն Ալբրեխտը:                                  

Պրոֆեսոր Վահրամ Աթայանի խոսքով՝ համալսարանների միջև ծնված համագործակցությունից մեծ սպասելիքներ կան. ‹‹Այս համագործակցությունը, Վրաստանով է անցնում: Այն հիմնականում դասախոսների վերապատրաստմանն ուղղված քայլ էր: Մենք գերմանական ատյաններին դիմեցինք, ֆինասավորումը ստացանք և քանի որ ես ու մեր համալսարանի մի քանի աշխատակիցներ գալու էինք, կապ հաստատեցինք ԵՊԼՀ-ի հետ: Գաղափար ծագեց, որ Երևանում էլ նույն դասախոսությունների շարքն անցկացնենք››,- հավելեց  պրոֆեսորը:

 Նշենք, որ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ֆինանսավորմամբ ԵՊԼՀ է հրավիրվել   համաշխարհային թարգմանաբանության ամենակարևոր դեմքերից մեկը՝  Յոն Ալբրեխտը, որը Հայդելբերգի համալսարանի մյուս երկու ներկայացուցչների  հետ, սեմինարների շարք է անցկացնելու:

Այն հարցին, թե ինչպիսի ակնկալիքներ ունի պրոֆեսորը այս համագործակցությունից և որոնք են նախանշվող վերջնարդյունքները, Աթայանը նշեց հետևյալը. «Թարգմանությունը՝ որպես գիտութուն, որպես գործունեություն և աշխատանք, փոփոխութան է ենթարկվում տեխնոլոգիական զարգացման հետևանքով: 15-20 տարի առաջ, երբ ես էի սովորում, տեքստը ուղղակի թարգմանում էիր: Այսօր ահռելի քանակությամբ տվյալներ ու թարգմանված տեքստեր կան, որոնք հաղորդագրված են և  վերամշակված: Կան որոնման արդյունավետ  միջոցներ և համակարգչի վերլուծության լավ մեթոդներ,  որոնք հատկապես կիրառելի են մեծ ընկերություններում: Որպես թարգմանության ձև՝ կիրառվում են հատուկ ծրագրերը, ինչը սկզբունքորեն  շատ է արագացնում թարգմանության գործընթացը, շատ հարցեր է լուծում՝ հատկապես եզրաբանության հետ կապված: Նման մասնագիտական քննարկումներից բացի, սեմինարների ընթացքում անդրադարձ է արվելու ստեղծագործական արժեք ունեցող, գեղարվեստական տեքստերին և  մեդիա թարգմանությունների տարբեր ձևերին՝ ենթագրեր, կայքեր, գովազդի թարգմանություններ: Դրանք ոչ միայն թարգմանության այստեղ ընդունված դասընթացներում չկան, այլև՝ արևմուտքում են նոր և վերջին 10 տարվա ընթացքում են  սկսել մտնել մեր համալսարանի ծրագրերի մեջ, իսկ Հայդելբերգի համալսարանը Գերմանիայի թարգմանչական առաջատար երկու բուհերից մեկն է››,-նշեց պրոֆեսորը :

‹‹Մասնագիտական փորձի փոխանակմանը միտված  գիտական  սեմինարների  այս շարքը կարևոր համագործակցություն է երկու համալսարանների համար››,- նշեց ԵՊԼՀ-ի գերմաներենի ամբիոնի վարիչ Էլիզա Ղազարյանը:

41697187_268161374034142_67403503051472896_n 41849337_231430521056105_9177880043903254528_n 41723189_288491231757109_5192932167457439744_n

Ներկայացվեց «Փոփոխությունների ալիք. Ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» ծրագիրը

Написать письмо Печать PDF

Սեպտեմբերի 13-ին Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում ուսանողներին ներկայացվեց «Փոփոխությունների ալիք. Ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» ծրագիրը, դրա կողմից առաջարկվող հնարավորություններին և ծրագրին դիմելու ընթացակարգը։

Նշենք, որ «Փոփոխությունների ալիք. Ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից: Ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները հնարավորություն են ունենալու մասնակցելու 1 տարի տևողությամբ ուսանողական ակտիվիզմի դպրոցի,
փորձագետների և որոշում կայացնողների հետ զրույց-հանդիպումների, կազմակերպելու ուսանողներին մտահոգող խնդիրների շուրջ տարբեր գործողություններ և ուսանողների շահերի պաշտպանության արշավներ և ծրագրեր, մշակելու առաջարկությունների փաթեթ, հստակ պահանջներ՝ ուղղված կրթության ոլորտի պատասխանատուներին, մշակելու ուսանողական նախագծեր և նախաձեռնություններ, ստանալու ֆինանսավորում սեփական ծրագրերն իրականացնելու համար, տեղացի և միջազգային փորձագետների հետ հանդիպելու հնարավորություն, ինչպես նաև՝ ավարտական դիպլոմ:

41678558_2090436064309062_4536600777388457984_o 41697968_2090436124309056_1503005736307785728_o

Կարիերայի կենտրոնի տեղեկատվական օր

Написать письмо Печать PDF

Սեպտեմբերի 13-ին ԵՊԼՀ նիստերի մեծ դահլիճում Կարիերայի կենտրոնը նախաձեռնել էր ճանաչողական ակցիա՝ տեղեկատվական օր ԵՊԼՀ ուսանողների համար:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց ԵՊԼՀ-ի Կարիերայի կետրոնը, գործունեության ուղղությունները, կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները, միջոցառումները, թրեյնինգներն 
ու սեմինարները: Հանդիպմանը ներկա էին տարբեր կուրսերի ուսանողներ: Ուրախալի էր հատկապես առաջին կուրսերի ուսանողների ներկայությունը, որոնք, ըստ էության, հանդիպման հիմնական թիրախային լսարանն էին:

 Կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանն ու կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը ուսանողներին հանգամանալից տեղեկատվություն տվեցին Հայաստանում և արտերկրում առկա թափուր աշխատատեղերի, կամավորական ծրագրերին դիմելու հնարավորությունների, երիտասարդական փոխանակման կրթական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրին այլ ուսանողների փորձը:

Նշենք, որ աշխատաշուկայում ԵՊԼՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացման, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդման ու համագործակցության զարգացման նպատակով ԵՊԼՀ-ում գործող Կարիերայի կենտրոնը մշտապես նախաձեռնում է նման հանդիպումներ՝ ուսանողներին պատշաճ տեղեկատվություն տրամադրելու նպատակով: 

Հավելենք, որ Կարիերայի կենտրոնը ներհամալսարանական միակ կառույցն է, որը զբաղվում է ԵՊԼՀ շրջանավարտների և ուսանողների զբաղվածության խնդիրներով։

41663783_701376170243109_7746269828129751040_n

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը դիմավորեց առաջին կուրսեցիներին

Написать письмо Печать PDF

Վաղ առավոտից ԵՊԼՀ-ում եռուզեռ է:  ԵՊԼՀ ղեկավարությունը և ֆակուլտետների դեկանները ձևավորված ավանդույթի համաձայն առաջին կուրսեցիներին  դիմավորեցին  ԵՊԼՀ բակում:

Առաջին կուրսեցիներին և նրանց ծնողներին 2018-2019 ուսումնական տարվա առթիվ  շնորհավորեց  ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը: Ռեկտորի խոսքով՝ օրը հիշարժան է, քանի որ բազմամյա պատմություն ունեցող բուհը նոր ուսանողներ է ընդունում, որոնք ևս պետք է պատիվ բերեն համալսարանին:

«Սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ: Մաղթում եմ ձեռքբերումներով ու հաջողություններով, նոր տպավորություններով լի տարի, մասնագիտական բարձունքների նվաճում:

Ցանկանում եմ առանձնակի ջերմությամբ շնորհավորել առաջին կուրսեցիներին, նրանց ովքեր առաջին քայլն են անում մասնագիտանալու կարևորագույն ճանապարհին: Ովքեր այսօր առաջին անգամ ոտք  են դնում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան: Մի կրթական հաստատություն, որն ունի դարավոր ավանդույթներ, հարուստ պատմություն և անփոփոխ նպատակ՝ պատրաստել որակյալ մասնագետների:

Սեպտեմբերի 1-ը ոչ միայն ազդարարում է նոր ուսումնական տարին, այլև տալիս է նպատակների իրականացման, հարուստ գիտելիքներ ամբարելու լայն հնարավորություն: Ուստի ցանկանում եմ, որ լավ մասնագետ դառնալու կարևոր ճանապարհին լինեք նպատակասլաց, նախաձեռնող, երբեք ջանք չխնայեք ձեռք բերել նոր հմտություններ և ամբողջովին տրվեք կրթվելու բարդ և պատասխանատու գործին»,- նշեց Կարինե Հարությունյանը:

Ռեկտորն ընդգծեց, որ բուհը որդեգրել է միջազգայնացման ճանապարհը և այս ուղղությամբ մի շարք աշխատանքներ է իրականացնում: Կարճ ժամանակ անց  այսօր առաջին անգամ ԵՊԼՀ ոտք դրած ուսանողները ևս ակտիվ  մասնակցություն են ունենալու համալսարանում տեղի ունեցող բոլոր գործընթացներին:

Ամփոփելով հանդիպումների շարքը և շնորհավորելով առաջին կուրսեցիներին, ռեկտորը կարևորեց աշխատասիրության, պատասխանատվության, նախաձեռնողականության դրսևորումը:

Ֆակուլտետների դեկաններն առաջին կուրսեցիներին ներկայացրին ուսումնական գործընթացին վերաբերող մանրամասները, դասավանդվող առարկաների ցանկը, խոսեցին նաև քննությունների անցկացման, ինչպես նաև այլ ընթացիկ հարցերի մասին:


40683918_287209588675576_4491333703284293632_n 40608112_228175881183108_4445478510718353408_n_1 40650911_489826871484648_3800888629228732416_n 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Написать письмо Печать PDF
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը դպրոցականների 2018 թվականի ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի անունից շնորհակալություն է հայտնել ս.թ. հունիսի 19-ից մինչև օգոստոսի 15-ը Հանքավանի և Ծաղկաձորի ճամբարներում դպրոցականների 2018 թվականի ամառային հանգստի պետական ծրագրի իրակականցմանը ցուցաբերած աջակցության համար:
cccc

Страница 1 из 72

БаннерБаннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер