Топ ссылки

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Сентябрь 2017 >
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
        2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Написать письмо Печать PDF

Գիտելիքի և դպրության օրով տրվեց 2017-2018 ուսումնական տարվա մեկնարկը:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանն այսօր իր դռները բացեց առաջին կուրսի 464  ուսանողների առջև:

 Վաղ առավոտվանից համալսարանի ղեկավարությունը, դասախոսները և ուսանողները հավաքվել էին համալսարանի բակում՝ մեծ խանդավառությամբ դինավորելու առաջին կուրսի ուսանողներին: Բակը բազմամարդ էր: Բարձր տրամադրություն էր տիրում ողջ համալսարանում: Նոր ընդունված ուսանողներին միացել էին նաև նրանց ծնողները, հարազատներն ու ընկերները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնակատար Կարինե Հարությունյանը՝ նշելով. : Նա շնորհավորեց առաջին կուրսի ուսանողներին՝ մաղթելով  լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն՝ հույս հայտնելով, որ նրանք պատվով եք կրելու բրյուսովականի կոչումը և միշտ բարձր եք պահելու բուհի համբավը: Ռեկտորը շնորհավորեց նաև դասախոսներին, ում վստահված է ուսանողների կրթության և դաստիարակության դժվարին գործը և մաղթեց հաջողություններ՝ իրենց շնորհակալ ու պատասխանատու աշխատանքում:

Ռեկտորն, այնուհետև, ուսանողներին ներկայացրեց համալսարանի ղեկավարության նրկայացուցիչներին և ուսանողական խորհրդի նախագահին, որը ևս հանդես եկավ ողջույնի խոսքով:

Ուսանողները բաժանվեցին ըստ ֆակուլտետների, դեկաններն ու ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահները ներկայացրեցին ֆակուլտետները, խոսեցին ուսանողներին հետաքրքրող հարցերի մասին: Վերջում ուսանողական խորհրդի անդամները փոքր շրջայց կազմակերպեցին՝ ծանոթացնելով համալսարանի հետ:

Sept1-2017-1 Sept1-2017-2
Sept1-2017-4 Sept1-2017-8
Sept1-2017-5 Sept1-2017-6
Sept1-2017-7 Sept1-2017-3


БаннерБаннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер