Топ ссылки

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Июнь 2018 >
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԲՈՒՀԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԵՊԼՀ-ՈՒՄ

Написать письмо Печать PDF

Հունիսի 13-ին  Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «Ձեռնարկատիական կարողությունների զարգացումը բուհերում» խորագրով սեմինար:  Սեմինարի ընթացքում բանախոսները ներկայացրին, թե ինչպես կարելի է նպաստել համալսարանների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը:

 «Էրազմուս+» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ ԵՊԼՀ արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Քրիստինա Ծատուրյանը և Բարձրագույն կրթության բարեփոխումների թիմի անդամ, ԵՊԼՀ-ի շարունակական կրթության կենտրոնի ղեկավար, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս Սամվել Կարաբեկյանը ներկայացրին, թե  ինչպես զարգացնել ձեռնարկատիրությունը հետազոտական թիմերի միջոցով:

Խոսելով բուհերում ձեռնարկատիրական կարողությունների զարգացման կարևորության մասին՝ Քրիստինա Ծատուրյանը փաստեց. «Ուսանողը, որն ավարտում է բուհը, պետք է լինի ոչ միայն գործ փնտրող, այլև՝ գործ ստեղծող»:

Անդրադառնալով ձեռնարկատիրության առանձնահատկություններին զարգացող և զարգացած երկրներում, բանախոսները ընդգծեցին, որ եթե զարգացած երկրներում ձեռնարկատիրությունը հնարավորություն է, ապա զարգացող երկրներում այն դիտվում է որպես կարիք: Վերջին մոտեցումը տարածվում է նաև Հայաստանի վրա:

Այնուհետև կրթության հոգեբանության, կրթական չափումների և գնահատման մասնագետ, սոցիալական ձեռներեց Հայկ Դավեյանն էլ անդրադարձավ «Հանրային ֆոնդահայթայթմանը. գործիքներին և պլատֆորմերին, խոսելով նախաձեռնության գաղափարից մինչև դրա իրականացումն ընկած բարդ, բայց հնարավոր ճանապարհի մասին՝ ներկայացնելով «Մասսայական թելադրություն», «Բարեգործ վազորդների հայկական թիմ» նախաձեռնությունների օրինակը: Հայկ Դավեյանի խոսքով ձեռնարկատիրության բնորոշումը ռիսկն է: 

Մի քանի ստարտափների հիմնադիր, 2 տարի Եվրոպական երիտասարդական պառլամենտի ոչ ֆորմալ կրթական նախագծերի մասնակից և կրթական մասի պատասխանատու, «nooor» Հայաստանի բլոկչեյն ասոցիացիայի բիզնես ծրագրերի ղեկավար Աշոտ Խուդգարյանն էլ անդրադարձավ «Ստարտափ կյանք»-ին և մենտորների հետ հարաբերությունների կառուցմանը: Հայաստանի Զարգացման Հիմնադրամում՝ ներդրումների ներգրավման ուղղությամբ աշխատելը Աշոտ Խուդգարյանի խոսքով օգնել է հասկանալ վերոնշյալ հարաբերությունների կարևորությունը և դրանց կառուցման առանձնահատկությունները:

Սեմինարը եզրափակեց երիտասարդ ձեռներեց, «Breedge» կազմակերպության համահիմնադիր Վահան Մելքոնյանը, որն անդրադարձավ մշտապես քննարկման առարկա
դարձած թեմայի՝ «Արդյոք պետք է աշխատել ուսանողական տարիներին»:
35118933_1298996460230944_5432116070083198976_n_1 35199097_1299017840228806_4716115064443109376_n 35296114_1298995236897733_545680804752130048_n
35303851_1632486116868416_7846706560309919744_n 35143849_1632486163535078_8147537567349211136_n 35264939_1632485886868439_1364631570886950912_n 
35296115_1632486053535089_1488387183755657216_n 35270272_1632486513535043_703474299729608704_n 35144079_1632486026868425_6875455081332867072_n 

БаннерБаннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер