Որպես Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) համակարգող մարմին Հայաստանում` Կենտրոնը զբաղվում է ԺԼԵԿ-ին, դրա գործունեության ոլորտներին և ծրագրերի արդյունքներին վերաբերող տեղեկատվության և փաստաթղթերի տարածմամբ լեզվակրթության ոլորտի շահագրգիռ անձանց և հաստատությունների շրջանում:
Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոն (ԺԼԵԿ)
Միասին ներդաշնակ ապրելու նախապայմանը միմյանց հասկանալն է: Ուստի առանց սահմանների մայրցամաք ունենալու երազանքին հասնելու համար Եվրոպան իր սահմաններում խոսվող բազմաթիվ լեզուներից մի քանիսով հաղորդակցվել կարողացող քաղաքացիների կարիք ունի:
Այս նպատակով 1994թ. Ավստրիայի Գրաց քաղաքում հիմնադրվեց Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնը (ԺԼԵԿ): Համագործակցելով Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) լեզվաքաղաքականության բաժնի հետ` ԺԼԵԿ-ը լեզուների ուսուցման և ուսումնառության բնագավառում հանդես է գալիս որպես բարեփոխումների կատալիզատոր: Կենտրոնն աջակցում է անդամ-երկրների լեզվակրթության ոլորտի ներկայացուցիչների երկխոսությանն ու փորձի փոխանակմանը:
- ԺԼԵԿ-ը Եվրոպայի Խորհրդում
- ԺԼԵԿ-ի առաքելությունն ու ռազմավարական նպատակները
- ԺԼԵԿ-ում իրականացվող ծրագրերը
- ԺԼԵԿ-ի հրապարակումները
- ԺԼԵԿ-ի կառուցվածքը
- ԺԼԵԿ-ի կողմից առաջարկվող ծառայություններ
- ԺԼԵԿ-ից ԵրՊԼՀ-ին տրամադրված գրականություն

1949թ. հիմնադրված Եվրոպայի Խորհուրդն ամենահին և աշխարհագրական առումով ամենաընդգրկուն եվրոպական կազմակերպությունն է: Կազմակերպության իրավասությունների շրջանակում են գտնվում մի շարք հիմնախնդիրներ.
- մարդու իրավունքներ
- հանրային կապեր և կրթություն
- մշակութային ժառանգություն
- երիտասարդություն և սպորտ
1960-ական թվականներից ի վեր ԵԽ-ն ակտիվ գործունեություն է ծավալում լեզվական կրթության բնագավառում: Այս գործունեության նպատակն է խթանել Եվրոպայի քաղաքացիների բազմալեզվությունն ու բազմամշակութայնությունը` ի նպաստ հետևյալ խնդիրների լուծման.
- պայքարել անհանդուրժողականության ու օտարատյացության դեմ` բարելավելով անհատների միջև շփումը, հաղորդակցությունն ու փոխըմբռնումը,
- պահպանել և զարգացնել Եվրոպայի լեզվական ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը`, որպես փոխադարձ հարստացման աղբյուր,
- դյուրացնել անհատների տեղաշարժման հնարավորությունը և մտքերի փոխանակումը,
- մշակել լեզուների ուսուցման`ընդհանուր սկզբունքների վրա հիմնված ներդաշնակ մոտեցում,
- խթանել բազմալեզվությունը:

Լեզվակրթության ոլորտում ԵԽ-ի գործունեությունը համակարգվում է երկու մարմնի` ԺԼԵԿ-ի և Լեզվաքաղաքականության վարչության կողմից:
Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնը հիմնադրվել է 1994թ. ապրիլի 8-ին եվրոպական ութ երկրների` Ավստրիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Լիխտենշտեյնի, Մալթայի, Նիդեռլանդների, Սլովենիայի և Շվեյցարիայի կողմից` որպես Եվրոպայի Խորհրդի «Ընդլայնված մասնակի համաձայնագիր»: Մասնակի համաձայնագիրը սահմանվում է որպես համագործակցության ձև, որը հնարավորություն է ընձեռում իրականացնել որոշակի գործունեություն` առանց Եվրոպայի Խորհրդի բոլոր անդամների համաձայնության: Հետևաբար, միայն շահագրգիռ անդամները կարող են մասնակցել նման համաձայնագրերին և հոգալ դրա ծախսերը: Այսօր «Մասնակի համաձայնագիր»-ն ընդլայնվել է և ԺԼԵԿ-ն ընդգրկում է 34 անդամ-երկիր, ինչը նշանակում է, որ Կենտրոնին կարող են միանալ ոչ միայն Եվրախորհրդի անդամ-երկրները:
2010թ. դրությամբ ԺԼԵԿ-ի անդամ-երկրներն են` Ալբանիա, Անդորա, Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Գերմանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Լատվիա, Լեհաստան, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Լիտվա, Խորվաթիա, Կիպրոս, Հայաստան, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Մակեդոնիա (նախկին Հարավսլավիա), Մոնտենեգրո, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա:
1998թ. հուլիսից Նախարարների կոմիտեի որոշմամբ ԺԼԵԿ-ը դարձել է մշտապես գործող հաստատություն:
Ինչ վերաբերում է Լեզվաքաղաքականության վարչությանը, դրա գործունեության ծրագրերն առնչվում են հանրակրթության դասավանդման լեզուների, ժամանակակից (օտար) լեզուների, փոքրամասնությունների և գաղթականների լեզուների եվրոպական չափորոշիչներին և քաղաքականությանը:
2006-2009 թվականների միջնաժամկետ ծրագիրը ներառում էր 4 փոխկապակցված ենթածրագիր.
- հանրակրթության դասավանդման լեզուների քաղաքականությունը և չափորոշիչները,
- լեզվակրթություն քաղաքականություն ուրվագծեր,
- լեզուների տիրապետման եվրոպական չափորոշիչները` հանուն միասնական մոտեցումների և որակի,
- եվրոպական լեզվական թղթապանակ:
ԺԼԵԿ-ը բացառիկ մի հաստատություն է, որի նպատակն է խրախուսել լեզուների ուսուցման ոլորտում որակը և նորարարությունը` օգնելով եվրոպացիներին առավել արդյունավետ կերպով լեզուներ սովորել:
ԺԼԵԿ-ի ռազմավարական նպատակն է օգնել իր անդամ-երկրներին լեզուների ուսուցման արդյունավետ քաղաքականություն իրագործել`
- կենտրոնանալով լեզուների ուսուցման և ուսումնառության փորձի վրա և նպաստելով այդ ոլորտի մասնագետների երկխոսությանն ու փորձի փոխանակմանը,
- օժանդակելով վերապատրաստողներին,
- աջակցելով ծրագրային ցանցերին և հետազոտական նախագծերին,
ԺԼԵԿ-ում գործում է ոլորտի առաջատար մասնագետներից կազմված փորձագիտական ցանց, որն իրականացնում է 4-ամյա ծրագրեր կրթության ոլորտի արդիական խնդիրների շուրջ:
Միջազգային ծրագրերի փորձագիտական խմբերը`
1. համագործակցում են եվրոպական 34 երկրների փորձագետների հետ,
2. վերապատրաստման մոդելներ են տրամադրում ուսուցիչ վերապատրաստողներին` համապատասխան հաստատություններում կիրառելու համար,
3. հրատարակում են դրական փորձի օրինակներ, որոնք կիրառելի են զանազան համատեքստերում:
ԺԼԵԿ-ն իրականացնում է 4-ամյա միջնաժամկետ ծրագրեր, որոնց բովանդակությունն ու նպատակներն առնչվում են լեզվակրթության ոլորտի ազգային և միջազգային նորագույն զարգացումներին: Ծրագրերի ընթացքն ու արդյունքները կիրառելի են եվրոպական ամենատարբեր կրթական համատեքստերում: Յուրաքանչյուր ծրագրի բանաժողովների կամ հանդիպումների մասնակիցները հետագայում հանդես են գալիս որպես ԺԼԵԿ-ի գործունեության մասին տեղեկատվության տարածողներ իրենց անդամ-երկրում:
Ներկայումս ԺԼԵԿ-ում իրականացվում է 2008-2011թթ. միջնաժամկետ ծրագիրը` Լեզվի մասնագետների ներգրավվածության ապահովում, որը ներառում է 23 ենթածրագրեր հետևյալ թեմատիկ ոլորտներում`
- Գնահատում
- Լեզվի ուսումնառության շարունակականություն
- Այլ առարկաների բովանդակության և լեզվի միասնական ուսուցում
- Բազմալեզու կրթություն:
Ենթածրագրերի օրինակներ`
-
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վարչությունը կենտրոնի գործադիր մարմինն է, որի կազմում ընդգրկված են մեկական ներկայացուցիչ յուրաքանչյուր անդամ-երկրից: Վարչությունը քննարկում և ընդունում է միջնաժամկետ ծրագրերը, դիտարկում է այդ ծրագրերի կենսագործման ընթացքը, տնօրինում է Կենտրոնի ռեսուրսները և Կենտրոնի գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում ԵԽ Նախարարների կոմիտեին:
-
ԲՅՈՒՐՈ
Բյուրոն անմիջականորեն առնչվում է Կենտրոնի գործունեության հետ: Բյուրոյի անդամները հանդիպում են տարին 2-3 անգամ և ընդունում ու հաստատում են Կենտրոնի գործունեության տարեկան ծրագիրը: ԺԼԵԿ-ի բյուրոյի կազմում ընդգրկված են վարչության նախագահը, երկու փոխնախագահները և 4 անդամ:
- ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Անդամ-երկրներում պաշտոնական ներկայացուցիչ կամ ներկայացչություն, որը պատասխանատու է Կենտրոնի միջոցառումներին մասնակիցներ ընտրելու համար:
- ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Նպաստում է Կենտրոնում ստեղծված նյութերի տարածմանը անդամ-երկրներում և տեղեկություններ է տրամադրում ԺԼԵԿ-ի գործունեության մասին:
Հայաստանում ԺԼԵԿ-ի առաջին համակարգող մարմինը 2010թ. փետրվարից գործող Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնն է (մինչ կենտրոնի բացվելը՝ 2001-2009թթ.` ԵՊԼՀ դասախոս Մ. Գ. Աստվածատրյան, 2010թ. փետրվարից ի վեր՝ Աննա Ազարյան, ղեկավարի ժ/պ` Անի Շահինյան):
- ԺԼԵԿ-Ի ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Սա ավստրիական իշխանությունների ներկայացչությունն է, որն ապահովում և ղեկավարում է Կենտրոնի ենթակառուցվածքը, տարածաշրջանում գործընկերների հետ կապեր է հաստատում:
ԺԼԵԿ-ից ԵՊԼՀ-ին տրամադրված գրականություն
- First steps in teacher training: A practical guide - The TrainEd Kit (English, French) (with CD)
- Gabriela S.Matei, Mercedes Bernaus, Frank Heyworth, Uwe Pohl, Tony Wright
- Group Facilitation in Language Teacher Education (with CD)
- Margit Szesztay, Rod Bolitho, Meg Einhorn
- QualiTraining. A Training Guide for Quality Assurance(English, French) (with CD)
- Laura Muresan, Frank Heyworth, Galya Mateva, Mary Rose
- From Profile to Portfolio: A Framework for Reflection in Language Teacher Education (French) (with CD)
- David Newby, Rebecca Allan, Anne-Brit Fenner, Barry Jones, Hanna Komorowska, Kristine Soghikyan














