Պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացումը և վերապատրաստումը (այսուհետ` ՈԲՎ) անց է կացվում ՀՀ ՙԲարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին՚ օրենքի 19րդ հոդվածի պահանջների համաձայն:
ԵրՊԼՀում ՈԲՎ-ն դասընթացներն իրականացվում են հետևյալ ուղղություններով.
- օտար լեզու
- մանկավարժություն և լեզուների դասավանդման ժամանակակից մոտեցումներ
- ընդհանուր լեզվաբանություն
- միջմշակութային հաղորդակցության տեսություն
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման և վերապատրաստման խնդիրներն են.
- մասնագիտության շրջանակներում գիտական նոր հետազոտություններին իրազեկվելը
- մասնագիտական ոլորտում նորարարական տեխնոլոգիաների կիրառումը
- ապագա մասնագետների պատրաստման որակի կատարելագործումը
- ունկնդիրների կողմից դասավանդվող առարկաների ծրագրերի, ուսումնամեթոդական փաթեթի, ստուգման ձևերի նորացումն ու արդիականացումը:
ՈԲՎ-ն հիմնարար փաստաթղթերը
ՀՀ ՙԲարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին՚ օրենք
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՙՊրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և որակավորման բարձրացման՚ կարգ
- որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացների ծրագրեր և ուսումնական պլաններ
- որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացների դասացուցակներ
- ունկնդիրների ուսուցման անհատական աշխատանքային պլաններ
- ՈՎԲի ուսումնական գործընթացն ապահովող ուսումնամեթոդական գրականություն
- ունկնդիրների գիտելիքների ընթացիկ ստուգման, ստուգարքների, քննությունների, ավարտական աշխատանքների [ռեֆերատների] պաշտպանության անցկացման և արդյունքների ամփոփման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր:
- ՈԲՎ-ն ունկնդրի թղթապանակը
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման և վերապատրաստմանը վերաբերող կարգի 2րդ կետի համաձայն ՙՀամալսարանի յուրաքանչյուր դասախոս պարտավոր է ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում ըստ սահմանված տարակարգերի. պրոֆեսոր, դոցենտ` մասնագիտական և/կամ հետազոտական որակավորում; ավագ դասախոս, դասախոս` բարձրագույն մասնագիտական կուրսեր և/կամ մասնագիտական վերապատրաստում և որակավորման բարձրացում՚:
Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացումը և վերապատրաստումը իրականացվում է աշխատանքին զուգընթաց կամ արտադրությունից կտրված:
ԵրՊԼՀի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման բաժնում ուսուցման ժամկետը 1.5 ամիս է: Յուրաքանչյուր կիսամյակ ուսուցում է անցնում 1 հոսք:
ԵրՊԼՀի պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման և վերապատրաստման գործընթացն իրականացվում է համալսարանի հա¬մապա¬տասխան ամբիոններում մշակված և ԵրՊԼՀի գիտական խորհրդի կողմից հաստատված որակավորման բարձրացման դասընթացների համար սահմանված ուսումնական պլաններով և ծրագրերով:
Դասընթացների աշխատանքային լեզուն հայերենն է:
Ունկնդիրների պարտադիր լսարանային շաբաթական ծանրաբեռնվածությունը սահմանվում է հաստատված ուսումնական պլաններով:
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացների արդյունքների ամփոփումն իրականացվում է համաձայն ԵրՊԼՀի գիտական խորհրդի կողմից հաստատված ուսումնական պլաններում սահմանված ձևերի և չափանիշների:














