ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՒսանողական խորհրդի նախագահ` Անահիտ Թունյան

ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը ԵՊԼՀ ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող ու ներկայացնող մարմին է: Ուխ-ն նպաստում է ԵՊԼՀ ուսանողության կրթական, գիտական, ստեղծագործական, ֆիզիկական, բարոյական և հոգևոր զարգացմանը: ԵՊԼՀ ՈՒԽ-ն որպես այդպիսին ձևավորվել է 1997թ. սեպտեմբերին:
ՈՒսանողական խորհրդի նախագահներն են եղել.
- Մարատ Մուրադյանը/1997-2002թթ./
- Սուրեն Ենոքյանը/2002-2005թթ./
- Մարիա Բարաղամյանը/2005-2007թթ./
- Ռուբինա Բոստանջյանը/2007թ.-2009թ.-ի հոկտեմբեր/
- Հասմիկ Ափյան/նախագահի ժ/պ 2009թ.-ի հոկտեմբեր-2010թ.-ի մարտ/
- Հասմիկ Ափյան/2010-2013թթ./
- Անահիտ Թունյան/2013թ.-ի փետրվարի 8-ից առ այսօր/
Այժմ ՈՒԽ գործունեության հիմնական առաքելությունն է համախմբել ԵՊԼՀ ուսանողությանը, աջակցել և մասնակցել բուհի գործունեությանը ու ուսումնական ծրագրերի բարեփոխումներին, ինչպես նաև նպաստել ուսանողության մեջ քաղաքացիական հասարակության ձևավորմանը, ազգային և բուհական ավանդույթների պահպանմանը: Ուխ-ն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը /ԵՊԼՀ կառավարման մարմիններում ուսանողները կազմում են 25%/, համալսարանի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանը ներկայացնում է ուսանողությանը առնչվող հարցեր: Ուսխորհրդի կառավարման մարմիններն են.
- Ընդհանուր ժողովը
- Նախագահությունը
- Նախագահը
ԵՊԼՀ ՈՒԽ-ի կառավարման բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որն ընտրվում է 2 տարի ժամկետով` ուսանողների մասնակի շրջափոխության սկզբունքով: Ընդհանուր ժողովի անդամները /լիազոր ներկայացուցիչները/ ընտրվում են 3 ֆակուլտետների մագիստրատուրայի ուսանողներից՝ ըստ համամասնության` 50-55 ուսանողից 1 ներկայացուցիչ:
ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության անդամ են հանդիսանում ի պաշտոնե Ուխ նախագահը, փոխնախագահը, քարտուղարը, ՈՒԳԸ նախագահը, մագիստրատուրայի և ֆակուլտետային Ուխ նախագահները, ուսանողական թերթի խմբագիրը և մշտական հանձնախողովների պատասխանատուները:
ՈՒԽ մշտական գործող ստորաբաժանումներն են.
- Ֆակուլտետային ուսանողական խորհուրդները
- Մագիստրատուրայի ուսանողական խորհուրդը
- Հանձնաժողովները
- Ուսանողական գիտական ընկերությունը
- Թերթի խմբագրությունը
ՈւԽ մշտական հանձնաժողովներն են.
- Ուսումնագիտական հանձնաժողովը
- Մշակութային հանձնաժողովը
- Սպորտային հանձնաժողովը
- Տեղեկատվական հանձնաժողովը
ԵՊԼՀ ՈՒԽ-ում գործում են նաև հետևյալ ժամանակավոր հանձնաժողովները.
- Կազմակերպչական հանձնաժողովը
- Բարեգործական հանձնաժողովը
- Արտաքին կապերի հանձնաժողովը
ԵՊԼՀ ՈՒԽ ունի նաև հետևյալ ակումբները.
- Ինտելեկտուալ ակումբ
- Թարգմանիչների ակումբ
- Բանավեճի ակումբ
- Ժամանցի ակու
բմ
Ուրախների և հնարամիտների ակումբը` իր «Ложная тревога» թիմով:
ՈՒԽ ունի իր ուսանողական ամսագիրը, որը լուսաբանում է ՈՒԽ աշխատանքները և գործունեությունը և ԵՊԼՀ-ում կատարվող իրադարձությունները: ՈՒԽ-ն լույս է ընծայում նաև հետևյալ ֆակուլտետային ուսանողական հետևյալ ամսագրերը `
«ՕԼֆ օրագիր», «Նոր ձեռագիր», «Наша жизнь»:














